Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն

Ո՞վ է «մարսելու» Կարեն Կարապետյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 8-ից 12-ը մեկնել է արձակուրդ` արտերկիր: Նման լուրը երևի զարմանալի չէ, քանի որ, ինչպես սովորական քաղաքացիները, վարչապետը ևս իրավունք ունի մեկնելու արձակուրդ, արտերկիր՝ առավելևս, սակայն այստեղ մեկ-երկու բայց կա:

Նախ Կարեն Կարապետյանը որոշեց, որ հայերը շատ են հանգստանում, և հունվարյան սուրբծննդյան տոն-արձակուրդները որոշեց 2019-ի համար կրճատել:

Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին հանգստանում էին միայն հունվարի առաջին երկու օրը, իսկ Խորհրդային միությունն աստվածավախությամբ չէր տառապում և Տիրոջ Ծնունդը երկրի համար որևէ էական նշանակություն չուներ: Սակայն Խորհրդային միության վերջին տարիներին ի վերջո արձակուրդը երկարեց:

Եվ ահա կրկին Խորհրդային միության բարքերը Կարեն Կարապետյանի ձեռամբ վերադառնում են, իսկ չէ՞ որ Սուրբ Ծնունդն այն տոնն է, որ ողջ քրիստոնյա աշխարհը նշում է մեծ շուքով՝ թեև տարբեր օրերի և հանդիսությամբ: Տոնին նվիրված նաև հատուկ արձակուրդներ կան նախանշված՝ ընդգծելու Տիրոջ Ծննդի կարևորությունը ողջ քրիստոնյա աշխարհի և հավատացյալների համար:

Սա մի կողմից, մյուս կողմից՝ մարդիկ սովորել են, որ ամանորյա արձակուրդներ կան, և սա այն շրջանն է, երբ սերտանում են ազգակցական հարաբերությունները, ընտանիքների մտերմությունը և այլն. այն է՝ հարցեր, որոնք օրենքով չեն կարգավորվում, իսկ Ամանորը լուծում է այս խնդիրները. ազգականները, մտերիմներն այցելում են միմյանց, վերականգնվում են մարդկանց ջերմ հարաբերությունները: Գուցե սա երկրի համար որևէ էական նշանակություն չունի, սակայն հասարակությունը դրա կարիքը զգում է:

Կա նաև մեկ այլ կողմ. եթե 2019-ին հանգստանալու ենք ընդամենը երկու օր, ապա այսօր Կարեն Կարապետյանին 10-օրյա արձակուրդն անգամ չի բավել՝ հանգիստը կազմակերպելու համար: Չէ՞ որ նա, ինչպես մյուս քաղաքացիները, արձակուրդում է եղել, նշել Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Չի բացառվում, որ վարչապետը հասկացել է, որ ի վերջո ամանորյա տոներին հանգստանալն օգտակար է, իսկ այս շրջանում աշխատելը երևի թե ոչ արդյունավետ, ոչ էլ առանձնապես օգտավետ է. մարդկանց մոտ դեռևս տոներ են. ինչպես ասում են՝ հետտոնական սթրեսներ:

Չի բացառվում, որ հետտոնական սթերսը նաև վարչապետի մոտ է. փոխարենը նա հունվարի 8-ին գար աշխատանքի, գնացել է արձակուրդ՝ սթրեսը հաղթահարելու համար:

Եթե վարչապետը չի կարողանում 10 օրում լիարժեք հանգստանալ, ապա ինչպե՞ս է մյուս տարվանից երկօրյա հանգիստ որոշել ՀՀ քաղաքացիների համար:

Կա նաև մեկ սակայն. ամենայն հավանականությամբ, նա 2019-ին այլևս վարչապետ չի լինելու, իսկ ով կլինի վարչապետ, ստիպված կլինի «մարսել» Կարեն Կարապետյանին:

NEWSPRESS.am