Բաղնիքի ոսկու շուկայում բողոքի ալիք է հասունանում
Մամուլի ուշադրության կենտրոնում հաճախ հայտնվող՝ այն էլ՝ բացասական նրբերանգներով, «Ոսկու շուկա»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի անվան շուրջ հերթական խոսակցություններն են պտտվում, որն արժանի ենք համարում հրապարակման:
Մասնավորեցնենք, որ խոսքը Խորենացի փողոցում գտնվող ոսկու շուկայի մասին է, հասարակության մեջ առավել հայտնի «բաղնիքի ոսկու շուկա» անվամբ:
Պարզվում է՝ երբ տարիներ առաջ շուկան վերանորոգվեց, տեղի առևտրականներին փոքրիկ տաղավարներ, բայց բարձր գներով տեղադրելու իրավունք տրվեց: Սակայն այսօր սեփականատերը որոշել է, որ նմանատիպ տաղավարները գեղեցիկ չեն, և առևտրականները պետք է հեռացնեն դրանք, թեպետ ժամանակին կլորիկ գումար են վճարել՝ առանձին տաղավար տեղադրելու իրավունքը ստանալու համար:
NEWSPRESS.am-ը պատրաստ է լսել թե՛ Վաղարշ Աբրահամյանի պարզաբանումը, և թե՛ առևտրականների ձայնն էլ ավելի լսելի դարձնել, սակայն այն, որ բողոքի ալիք է հասունանում, դժվար չէ ենթադրելը: