Ֆրանսիացի ոստիկանները հայտնաբերել են 4 միլիոն եվրո արժողությամբ գողոնը
Ֆրանսիական ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել բոլոր թանկարժեք ոսկյա զարդերն ու իրերը, որոնք օրեր առաջ հափշտակվել էին Փարիզի Ritz հյուրանոցում գտնվող ոսկերչական սրահից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով գողացվսծ զարդերը մոտ 4 միլիոն եվրո են արժեցել: Գողոնը հայտնաբերվել է այն պայուսակում, որը գողերից մեկը փախուստի ժամանակ ձեռքից գցել է:
Հանցագործները հինգն են եղել, որոնցից երեքին արդեն ձերբակալել են, իսկ մյուս երկուսը հետախուզման մեջ են: Ոստիկանությունից տեղեկացնում են նաև, որ բոլոր գողացված իրերը այդ պայուսակի մեջ են եղել: Գողերից երեքին՝ ովքեր նեխուժել են սրահ, չի հաջողվել փախչել, իսկ մյուս երկուսը՝ նրանց դրսում սպասողները հասցրել են հեռանալ՝ մեկը մեքենայով, իսկ մյուսը մոտոցիկլով, վերջինս էլ փախուստի պահին վայր է գցել գողոնով լեցուն պայուսակը: Ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է տանում հանցանքի վայրից փախուստի դիմած գողերին հայտնաբերելու ուղղությամբ: