Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

«Ես ի՞նչ անեմ, պրոպկայա…»

Առավոտյան շտապում եմ աշխատանքի: Ինչպես միշտ` երթուղայինս ուշանում է: Վերջապես եկավ` ուղևորներով լի: Կանգառում ինձ հետ ևս մի քանի մարդ էր սպասում այդ երթուղայինին, նրանք էլ ինձ հետ մոտեցան` ասելով. «Գոնե կանգնելու տեղ լինի»: Բոլորս մի կերպ տեղավորվեցինք, ու դուռը հազիվ փակեցինք: Հաջորդ կանգառում վարորդը հարցրեց. «իջնող կա՞», ու չսպասելով պատասխանի`արգելակեց մեքենան:

Ճիշտն ասած, վարորդների այս հոգեբանությունը երբեք չեմ հասկացել: Մարդիկ նույնիսկ կանգնելու տեղ չունեն, իսկ  նրանք արգելակում են: Էլի մի կերպ կհասկանայի, եթե տեղ լիներ: Դե՛, մարդ են, ուզում են  ծախսը հանել, օգուտ ունենալ: Իսկ այս պարագայում ուղղակի անհասկանալի է: Բայց սա մի առանձին թեմա է:

Վարորդն արգելակեց. կանգառում կանգնածներից մի քանիսն առանձնացան մյուսներից ու մոտեցան այս երթուղուն: Բացեցին դուռը, տեսա՛ն տեղ չկա` փակեցին: Վարորդը չի քշում. չգիտես ինչի է սպասում: Կանգառում կանգնածները նորից բացեցին դուռն ու այս անգամ, վճռական տրամադրված, փորձեցին բարձրանալ` սրտնեղելով թե ուշանում են:

«Ուշանում ենք, պե՛տք է նստենք, մի քիչ առա՛ջ շարժվեք»: Ասաց բարձրացողներից մեկը: Ուղևորներն անհաղորդ մնացին, քանի որ առաջ շարժվելու տեղ չկար: Մեկի ձեռքը չգիտես ում մեջքին կամ գլխին էր, մյուսի ոտքերը չգիտես ում ոտքի վրա, իսկ մի քանիսի պայուսյակներն էլ` մի երկուսի ծնկներին:

Բայց նոր բարձրացնողները չէին հանգստանում: Նրանցից մեկն ասաց. «Ի՞նչ անեմ թե. պետքա  բարձրանամ»: Բարձրանալը` բարձրացան ու անհասականլի եղանակներով տեղավորվեցին:

Այս իրավիճակում չես էլ հասկանում, երթուղային տաքսիններն են առաձգակա՞ն, թե՞ մարդիկ են առաձգականություն ձեռք բերում: Ամեն դեպքում իրենց համար տեղ գտնում են: Բայց քանի որ նեղվածք էր, նրանցից մեկը հավանաբար բարձրացել էր ինչ որ մեկի վրա: Ասում եմ հավանաբար, քանի որ ոչինչ չէր երևում. ուղևորները շատ էին:

Մեկ էլ հանկարծ մի կնոջ ձայն է լսվում. «Ընկերուհի՛, մի՛ բրթի»: Հիշյալ ընկերուհին էլ, թե «ես չե’մ բրթում, մարշուտկայի ընթացքից եմ շարժվում»: Զրուցակիցը պակաս համառ չգտնվեց. «շարժվում ես` չբարձրանայի՛ր»:  Այս անգամ նոր բարձրացողի նյարդերը տեղի տվեցին և գոռալով ասաց. «Է՛, իջնեիր` ե՛ս նստեի»:

Նա, ով սկսել էր` լռեց. Չգիտեմ զղջա՞ց,  որ սկսել էր, հասկացա՞վ, որ իրավիճակը նախանձելի չէ, իրենցից և ոչ մեկի համար, թե՞ պարզապես չցանկացավ շարունակել: Ակնհայտ է, որ նրանք երկուսն էլ շտապում էին աշխատանքի, ու երկուսի օրն էլ վատ սկսվեց:

Բայց այստեղ ավելի տխուր մի պատկեր կա: Ուղևորները, ովքեր ակամա ունկինդիր էին դարձել, այս խոսակցության ամբողջ ընթացքում ծիծաղում էին: Իրականում, այս պարագայում, իրենք էլ նրանցից մեկն էին. Ճմրթված ու խղճուկ, կծկված ու խցկված, կիսակնքված կանգնած երթուղայինում: Նրանք ծիծաղում էին իրենց իսկ վրա, իրենց վիճակի վրա:

Երթուղայինի գծի համարը չեմ նշում, քանի որ հատկապես առավոտյան և երեկոյան պիկ ժամերին բոլոր երթուղայիններն էլ այս վիճակում են:

Հարցնում եմ վարոդին. «ինչո՞ւ եք  ուշանում, որ մարդիկ այս օրն են ընկնում»: «Մեր գրաֆիկը 5 րոպե ինտերվալով է»,- արդարանում է վարորդը: «Բայց դուք հինգ րոպեն մեկ չեք գալիս, ուշանու՛մ եք»,- նկատում եմ ես: «Էհ ե’ս ի՞նչ անեմ, պրոպկայ ա…»,- պատասխանում է վարորդն ու վե՛րջ. հարցն այսքանով «լուծվում է»…

Բոլորը լռում են: Իսկ պատկան մարմինները մնում են խնդրին ականջալուր ու անհաղորդ`  շարունակելով իրենց տաքուկ ավտոմեքենաներով կամ «պադավատով» շարքային քաղաքացու համար պիկ ժամերից հետո, հանգիստ ու հանադարտ աշխատանքի գնալ:

Եթե, իհարկե՛ գնում են…