Աշոտյանն «այո»-ն բերանն առել ու աշխատում է
Աշոտյանի համար սարքած հաղորդումը հատուկ նպատակ ունի` «այո»-ի գովքն ու քարոզարշավի լավագույն միջոց է:
Նախարարն էս ինչքա՜ն ազատ ժամանակ ունի. է՜հ, հա’մ փոխնախագահում է, հա’մ նախարար է աշխատում, հետն էլ` հաղորդում վարում գործող սահմանադրության կոպիտ խախտումով: Մի ձեռքով մի քանի ձմերուկ առել՝ գնում է: Ասում են՝ ո՞ւր ես գնում, թե` գնում եմ հաղթելու…
Տերդ մեռնի գիտություն… Հ1-ով Աշոտյանի «եռանկյուն»-ին նման է քառանկյան: Եվ ընդհանրապես` ո՞վ է Աշոտյանին թույլ տվել եթեր զբաղեցնել մեր հաշվին: Մեր իսկ մուծած հարկերի շնորհիվ ՀՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավ է սկսել… Մի՞թե այս ամենը մեր քաղաքացիներին չի հուզում, թե՞ գլխի չեք ընկնում` ինչ է կատարվում…
Մարդիկ նույնիսկ իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն էլ չունեն. ազատ խոսքի իրավունքից էլ են զրկել քաղաքացիներին: You Tube-ում` եռանկյունու տակ, մարդիկ հնարավորություն չունեն իրենց կարծիքն արտահայտելու: Թե՞ ՀՀԿ-ն լավ գիտի ՀՀ քաղաքացիների կարծիքը, ուստի և ավելորդ հայհոյանքներից զերծ է պահում իրենց ու իրենց գլուխը:
էլ չեմ ասում, որ գործող սահմանադրության կոպիտ խախտումով ՀՀԿ փոխնախագահ-նախարարը «ափաշքյարա» քարոզարշավ է սկսել. «այո»-ն բերանն առել ու աշխատում է:
Արթուր Հայրապետյան