Ռուսական բանակի հարձակման հետեւանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում
Հասարակություն

Ապրիլյան պատերազմի մասնակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ՝ զոհված հերոսների ընտանիքներին (լուսանկարներ)

Հունվարի 11-ին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, ՀԿ անդամներն այցելել են Գեղարքունիքի մարզ՝ տեսակցելու և իրենց խոնարհումը հայտնելու հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված տասը անմահ հերոսների ընտանիքներին։

«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը նշում է, որ խորին ակնածանքով մոտենալով նրանց՝ վստահեցրել են, որ միշտ հիշել ու հիշելու են ընկած որդիների անմահ սխրանքը, և նրանց անունները միշտ մնալու են բոլորի սրտերում: Մասնակիցներն այցելել են Դավիթ Ռազմիկի Հայրապետյանի, Նորիկ Զավենի Սարգսյանի, Գագիկ Սուրիկի Մելքոնյանի, Վրեժ Վարդանի Սարգսյանի, Հարություն Հովհաննեսի Աբրահամյանի, Արմեն Հայկի Մարտիրոսյանի, Գուրգեն Ավետիկի Այվազյանի, Արամայիս Յուրիկի Ոսկանյանի, Կորյուն Կամոյի Հարութունյանի, Իգր Պապիի Հակոբյանի ընտանիքներին:

«Այցելության նպատակներից էր նաև նրանց փոխանցել առողջապահության նախարարության կողմից տրամադրված օգնությունը։ Ճիշտ է, մենք գիտակցում ենք, որ ինչ էլ անենք, չենք կարողանալու փոխհատուցել, սակայն պարտավոր ենք մեր մարդկային պարզ, անկեղծ վերաբերմունքով մի քիչ ջերմություն, խաղաղություն պարգևել նրանց հարազատներին։ Մեզ համար դժվար էր նայել նրանց մայրերի, հայրերի, հարազատ բարեկամների աչքերին և մխիթարանքի խոսքեր գտնել. հանուն հայրենիքի նրանք նվիրաբերել էին իրենց ամենաթանկը՝ իրենց որդիներին»,- նշեց Մանուել Մանուկյանը։

Նա նա նշում է, որ անչափ ուրախալի էր, երբ տեսել են, որ զոհված տղաների ընտանիքներում փոքրիկ մանուկներ են ծնվել։

Զոհված զինծառայողների հարազատները տպավորված են եղել, երբ իմացել են, որ իրենց այցելել են ապրիլյան պատերազմի մասնակիցները, այդ թվում ծանր վիրավորում ստացած երիտասարդներ, և շարքային զինվորներ։

ՀԿ-ի ծրագրերը շարունակական են լինելու, այցելություններ կլինեն նաև Հայաստանի հեռավոր սահմանամերձ բնակավայրեր։

«Կոչ եմ անում, որ բոլորս ուշադրություն դարձնենք մեր անմահ հերոսների ընտանիքներին, բոլորին՝ հավասարաչափ և արդարացի։ Ցավում ենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, սակայն ուզում ենք հուսալ, որ հետագայում մյուս գերատեսչությունները նույնպես կմիանան մեր ծրագրին, ինչպես Առողջապահության նախարարությունը, և նրանք էլ իրենց ներդրումը կունենան»,-ասաց կազմակերպության ղեկավարը։

«Դիրքապահ» ՀԿ-ն մշտապես պատրաստ է համագործակցելու բոլոր կառույցների, բարերարների, անհատների հետ, ովքեր իսկապես ցանկանում են աջակցել մեր անմահ հերոսների ընտանիքներին։ Կազմակերպությունը նաև իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ առողջապահության նախարարությանը՝ աջակցության համար։

dirqapah1 dirqapah2 dirqapah3 dirqapah4