Ռուսական բանակի հարձակման հետեւանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում
Քաղաքականություն

Շարմազանովը քրիստոնյա է դարձել

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտնի գրառումից հետո կողմ և դեմ արտահայտվողների պակաս չկար, հետո պարզ դարձավ, որ նախարարի գրառման տակ հնարավոր չէ մեկնաբանություն գրել: Ինչևէ:

Դեռևս չեն մարել Վ. Սարգսյանի գրառման արձագանքները:

Փորձել են պարզել նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ 45 հազար դոլար դրամահավաք կազմակերպելու քայլի մասին, որին Շարմազանովը պատասխանել է քրիստոնեական հնազանդությամբ, այն է՝ միավորվեք, քրիստոնեաբար սիրեք զմիմյանս:

Ի դեպ, ՊՆ-ի դրամահավաքի վերաբերյալ իշխանական օղակներից գրառումներում միայն դրական վերաբերմունք է եղել, և որևէ պաշտոնյա չի հարցրել նախարարին, թե ինչո՞ւ հենց ՊՆ-ի միջոցներով չեք կազմակերպում ժամկետային զինծառայող Ալբերտ Դալաքյանի վիրահատությունը (թեկուզև բացառության կարգով), քանի որ ՊՆ-ն դրա համար միջոցներ արդեն ունի՝  դրամահավաքի ձևով հավաքագրված՝ 1000-ական դրամներ է հանգանակում:

Եթե իշխանական օղակներից որևէ մեկին պաշտպանել է պետք, սխալ է, թե ճիշտ է, ընդունելի տարբերակ է առաջարկածը, թե ոչ, բոլորը միահամուռ նետվում են պաշտպանելու իշխանավորականին: Մտայնությունն այն է, որ պետք է պաշտպանի իշխանավորականին՝ անկախ ամեն ինչից` սխալ է, թե ճիշտ է, արդար է, թե անարդար: Չէ՞ որ բումերանգը մի օրը յուրաքանչյուր իշխանավորականի դռանն է չոքելու:

Նույն դիրքերից է վեր ելել նաև Շարմազանովը. նա չի կարող հակառակվել, չի կարող կարծիք հայտնել, չի կարող այլընտրանք առաջարկել, մնացել է քրիստոնեական հեզությունը: Իհարկե, դժվար չէ քրիստոնեական հեզության վրա հույսը դնել, քանի որ Վիգեն Սարգսյանը, ի թիվս այլ աճպարարությունների, այս տարի հանրությանը զարմացրեց՝ մասնակցելով սուրբծննդյան արարողություններին՝ դառնալով Խաչքավոր:

Գուցե այլ երկրներում Պաշտպանության նախարարի նման քայլն այլ կերպ ընդունվեր, սակայն Հայաստանում, երբ հանրությունը սուր է նայում ամեն ինչին, այդ թվում՝ իշխանավորների քայլերին, Վիգեն Սարգսյանի խաչքավորությունը չընդունվեց քրիստոնեական սկզբունքներից ելնելով:

Պարզվում է՝ ոչ միայն Վ. Սարգսյանն է վերադարձել քրիստոնեության գիրկը, այլ նաև Շարմազանովը: Այսպես շարունակվելու պարագայում ՀՀԿ-ականներին սպառնում է համընդհանուր քրիստոնեություն, և, եթե ինչ, չմոռանանք՝ առաջին քրիստոնյան Շարմազանովն է:

Սիրեք միմյանց, օգնեք միմյանց, աջակցեք միմյանց. մոտավորապես ասել է Շարմազանովը: Իսկական սեր և հավատ, նվիրվածություն և բարեգթություն մարդկության և Բարձրյալի հանդեպ: Իսկ ոչ ոք չէր հավատում, որ Շարմազանովը մի օր հեզաճկուն քրիստոնյա է դառնալու, սակայն այդ օրը եկավ՝ Վիգեն Սարգսյանի խաչքավորությամբ:

NEWSPRESS.am