Հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ (ֆոտո)
Աջափնյակի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների արդյունքում այսօր հայտնաբերվել է Հովհաննես Չեքիջյանի բնակարանից հափշտակված ևս 4 մեդալ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դրանք հայտնաբերվել են Վանաձորում՝ գնորդի տանը։
