Չիլիում 80 քահանա մեղադրվում է երեխաների դեմ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը եռօրյա այցով ժամանել է Չիլի: Պապի այցի ֆոնին մեծացել է բողոքն ութսուն քահանայի դեմ, ովքեր մեղադրվում են երեխաների դեմ սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ: Նրանցից մի քանիսին Վատիկանի դատարանը դատապարտել է, սակայն սպասվում է, որ մեծ բողոքի ակցիաներ կլինեն ընդդեմ Վատիկանի:
Պապի այցի գլխավոր իրադարձությունը Չիլիի մայրաքաղաք Սանտիագոյում բաց երկնքի տակ սպասվող պատարագն է լինելու: Չիլիի բնակչության 60%-ն իրեն քրիստոնյա է համարում, որոնցից 45%-ը՝ կաթոլիկ: Միևնույն ժամանակ Չիլին համարվում է լատինական Ամերիկայի ամենաաթեիստ երկրներից մեկը, քանի որ բնակչության 38%-ը ոչ մի կրոնի չի հարում:
Պապի հանդեպ վստահության առումով ևս Չիլին համարվում է լատինական Ամերիկայի միակ պետությունը, որտեղ Պապի հանդեպ բնակչության վստահությունը շատ ցածր է՝ 36%: Մինչ Չիլի մեկնելը Ֆրանցիսկոս Պապը խնդրել է աղոթել իր Չիլի կատարելիք այցի համար: