Օմսկում հայտնաբերվել է 5-ամյա աղջիկ, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վերնաշապիկի
Արտառոց դեպք է տեղի ունեցել Ռուաստանի Դաշնության Օմսկ քաղաքում։ Ինչպես հաղորդում է ռուսական Life.ru լրատվական գործակալությունը, քաղաքի անցորդները հայտնաբերել են 5-ամյա աղջկա, ով քայլելիս է եղել առանց վերնաշապիկի։ Քաղաքացիները երեխային տարել են մոտակա խանութի մոտ ու զանգահարել ոստիկանություն ու շտապօգնություն։
Բժշկական զննման արդյունքում պարզվել է, որ երեխայի արյան մեջ կա ալկոհոլի քանակություն։ Ոստիկանությունը պարզել է, որ երեխան ապրում է այդ տարածքում։ Ոստիկանները երեխայի հորը գտել են տանը՝ հարբած վիճակում, իսկ աղջնակի մայրն այդ ժամին եղել է աշխատավայրում։
Միջադեպի առթիվ Օմսկի քննչական բաժնում ստուգվում են փաստերն, ու կատարվում է հետաքննություն։ Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։