Պետեր Մադսենին մեղադրանք է ներկայացրել շվեդ լրագրող Կիմ Վալին առանձնակի դաժանությամբ սպանելու համար
Դատախազութունը նորարար ստեղծագործող Պետեր Մադսենին մեղադրանք է ներկայացրել շվեդ լրագրող Կիմ Վալին առանձնակի դաժանությամբ սպանելու համար: Լրագրողի մասնատված մարմինը հայտնաբերվել էր նախորդ տարվա օգոստոսի 21-ին՝ ծովում, այն բանից հետո, երբ նա Մադսենից հարցազրույց վերցնելուց հետո անհետացել էր և շուրջ 11 օր փնտրում էին նրան:
Լրագրողի մարմնին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցվել՝ ինչպես մահանալուց առաջ, այնպես էլ մահվանից հետո: Մադսենը մեղադրվում է սպանությունը նախօրոք պլանավորելու մեջ: Նա արդեն ընդունել է, որ ինքն է մասնատել լրագրողի մարմինը, բայց պնդում է, որ չի ծրագրել նրա սպանությունը:
30-ամյա կնոջը վերջին անգամ տեսել են նորարարի ստեղծած սուզանավում, որտեղ նա գնացել էր հարցազրույց վերցնելու: Նրա անհետացումից մի քանի օր անց Մադսենի սուզանավը խորտակվել է և փրկարարները մեծ ջանքերով փրկել են նրան: Մեղադրող կողմը պնդում է, որ Մադսենը հատուկ է խորտակել նավը՝ սպանության հետքերը վերացնելու համար: Ինքը Մադսենը մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը. սկզբում նա ասում էր, որ ինքը Կիմ Վալին հասցրել է Կոպենհագեն, որից հետո չի տեսել նրան, այնուհետև պնդում էր, որ սուզանավում ահավոր վթար է տեղի ունեցել և ինքը ստիպված է եղել լրագրողին նետել ծովը և փորձել է ինքնասպան լինել՝ խորտակելով սուզանավը:
Դատախազությունը պահանջում է ցմահ բանտարկություն: