Թինա Կանդելակին՝ Քիմ Քարդաշյանի և հայ-վրացական ծագում ունեցող մարդկանց մասին (տեսանյութ)
LIVE Трансляции ալիքում հայտնի հաղորդավարուհի և մոդել Թինա Կանդելակին, ում հայրը վրացի է, իսկ մայրը՝ հայ, խոսել է իր ազգային պատկանելիության և հայ-վրացական ծագում ունեցողների մասին։
Նա նշել է, որ ցանկացած ոլորտում լավ մասնագետներն ու հայտնիները հայեր են կամ վրացներ, և սկսկել է օրինակներ բերել։ Նա նաև նշել է, որ վրացիներն այնքան էլ չեն սիրում ինստագրամը, բայց «հայկական մաֆիան» ջրվեժի նման է մտնում ինստագրամ ու հետևում ինստագրամին։ Նա նույնիսկ հայերենով հրաիրել է բոլոր հայերին ինստագրամ՝ իրեն լայքեր դնելու համար։ Թինա Կանդելակին առանց ավելորդ հեգնաքի, լրջորեն նշել է, որ Քիմ Քարդաշյանը հայ ազգի պարծանքն է։
«Բոլորն իմացան, որ հայ կանայք գեղեցիկ են։ Համաձայնեք, որ առաջ ասում էին, թե վրացուհիներն են գեղեցիկ»։
Մանրամասները՝ տեսանյութում