«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը
Չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա․ Աբրահամյան
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինվորները կալանավորվել են
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ1 միլիարդ դրամ գրավ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Արցախի թեմի առաջնորդը մեկուսացել է. 168․am
Ռուսաստանցի միլիարդատերերը միջոցներն արտասահման են դուրս բերում նաև Հայաստանի միջոցով. BloombergՎարորդական իրավունքի վկայական ստանալու համար գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումները
Քաղաքականություն

Մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ. «Երկիր ծիրանի»

Ցավալի է, որ անկախության ներքո շուրջ քառորդ դար մեզ շարունակաբար զրկել են մեր բոլոր իրավունքներից. Հայաստանի Հանրապետության թերևս ամենակարևոր համակարգերից մեկը՝ պաշտպանությունը, նույնպես վտանգված է։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Հայտարարությունում ասված է. «Եվ որքան էլ որոշ կոստյումավոր մարդիկ պնդեն, որ իրենք բանակ են կառուցել, մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ տարիներ շարունակ մեր պաշտպանական համակարգը թալանվել է, բանակում տեղի են ունեցել սպանություններ, որոնք մինչ այժմ բացահայտված չեն։ Պաշտպանության նախարար է նշանակվել մի մարդ, ով իր ժամանակին ամեն գնով խուսափել է ծառայությունից և վստահաբար, այնքան համարձակություն չի ունենա, որպեսզի առաջնորդի մեր զորքը։

Իհարկե, մեր օրերում դժվար է ոստիկանական համակարգը համարել պաշպանական համակարգ, քանզի այս մարմինը գործում է բացառապես իշխանազավթիչների ու նրանց քավոր-սանիկների անձնական շահերի պաշտպանության նպատակով, միաժամանակ, վարձատրվելով հանրային միջոցներից։ Ոստիկաններին չի մտահոգում նույնիսկ այն փաստը, որ թմրամոլ-խաղամոլների սրերն արդեն ուղղվել են իրենց ուղղությամբ։

Կրթությունն օրըստօրե հեռու է մղվում մեր հասարակությունից։ Շատերը ստիպված են օրվա ապրուստի միջոց վաստակել՝ հետին պլան մղելով կրթություն ստանալու հնարավորությունը։ Մյուսները հնարավորություն չունեն վճարել ուսման համար։ Երրորդները, գիտելիք ստանալով, թողնում են Հայաստանը՝ այստեղ ապագա չտեսնելով։ Իսկ փողին փող չասող, հղփացած ու դիպլոմ գնած թափթփուկներին կրթությունն ու գիտությունը բացարձակապես չի հետաքրքրում։

Մեր ժողովրդի առողջությունը գրոշի արժեք չունի ներկայիս իշխանավորների համար։ Նույնիսկ առողջապահության նախարար ներկայացող անձիք չեն օգտվում Հայաստանում գործող բժշկական համակարգից՝ իրենց ու իրենց հարազատների բուժումը կազմակերպելով արտերկրում։

Զավեշտալի է նաև այն փաստը, որ իրեն պաշտպանության նախարար կոչող, բայց զինվորական ծառայությունից փախած անձն անգամ վիրավոր զինծառայողներին է հորդորում բուժման նպատակով մեկնել արտերկիր։

Օրեցօր վատթարացող առողջապահական խնդիրները որևիցե պատասխանատու պաշտոնյայի չեն անհանգստացնում։ Վստահ եմ, որ բոլորդ առերեսվել եք ինչպես մասնագետների բացակայության, այնպես էլ սարքավորումների պակասի, դեղորայքի շուկայի խայտառակ վիճակի ու վճարման անհասկանալի և անարդար մեխանիզմների հետ։

Հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչների կողքին, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Հովհաննես Թումանյանը, Համո Սահյանը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը և այլք, այսօր կանգնել են էթիկայի ու մշակույթի հետ բացարձակապես կապ չունեցող, բայց իրենք իրենց կենսագրություն ունեցող համարող մարդիկ, ում անունները հայտնի են բոլորին։

Այդ մարդկանց հիշեցնում ենք, որ ճվճվ Ավոյի տղաներն էլ հարուստ կենսագրություն ունեն, իրենց կենսագրությունից ոչ պակաս «հետաքրքիր» ու հանցավոր։

Սրանք են մեր մշակույթն ու ազգային արժեքները վաճառողներն ու արժեզրկողները։

Եթե Հայաստանում գործեին արդարադատությունն ու օրենքը, թերևս հնարավոր կլիներ մեր հայրենիքը ոչ միայն հետ պահել անդունդի եզրից, այլ նաև այն դարձնել հզոր և ծաղկուն երկիր։ Սակայն, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում օրենքն ընտրովի է գործում, քանի դեռ բանտերը լցված են քաղաքական հալածյալներով, քանի դեռ բազմաթիվ հանցագործներ ազատ շրջում են երկրում, կամ իրենց ցոփ ու շվայտ կյանքն են վայելում հոգեբուժական կլինիկաների ու բանտերի պատերից ներս կառուցված շքեղ առանձնասենյակներում ու դուրս են գալիս այնտեղից միայն հերթական պատվերը կատարելու համար, մեր երկիրը վստահորեն քայլ է անում անդունդին ընդառաջ։

Թերևս սոցիալական անմխիթար վիճակն ու սոցիալական անարդարությունն անթաքույց շրջում են Հայաստանում։ Մի կողմից՝ շուրջ 1 միլիոն աղքատ բնակչություն, միջին խավի գրեթե բացակայություն, բազմաթիվ անտուն մնացած մարդիկ, նկուղներում պատսպարված բազմազավակ ընտանիքներ, ծերացող բնակչություն։ Մյուս կողմից՝ իրար կողքի շարվող անճաշակ դղյակներ, թմրամոլությամբ, ալկոհոլիզմով ու խաղամոլությամբ տառապող, անմարդկային բնազդներով, մարդկային կաշին իրենց վրա քաշած արարածներ, ովքեր նույնիսկ զբաղեցնում են բարձրաստճան պաշտոններ և նույնիսկ չեն հասկանում, թե ինչ նպատակով են լույս աշխարհ եկել։ Այս սարսափելի ու լույսի ոչ մի նշույլ չպարունակող պատկերը, որը հիշեցնում է «Դժոխքի երաժշտություն», ուրվականի պես շրջում է մեր հայրենիքի բոլոր անկյուններում։

Շատ երկրներում բնապահպանական միջոցառումների ճիշտ կազմակերպման համար և էկոլոգիական աղետների վերացման ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում։ Սակայն, այս պնդումը Հայաստանի համար չէ։ Մեզ մոտ անխղճորեն վերացվում են կանաչ տարածքները, վաճառվում ու անխնա շահագործվում են հանքերը, արհեստական խոչընդոտներ ու անհավասար պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար։

Հայկական սփյուռքը շուրջ 9 անգամ գերազանցում է Հայաստանաբնակ հայերին։ Մեր հայրենակիցները առաջատար մասնագետներ են աշխարհի տարբեր երկրներում։ Նրանք մեզ հետ հավասար սիրում են մեր հայրենիքը ու փափագում ունենալ ազատ, հզոր ու հարուստ հայրենիք։ Սակայն, զրկված լինելով ընտրելու ու ընտրվելու իրավունքից, չեն կարողանում լիարժեք կերպով մասնակցել Հայաստանի քաղաքական, նաև տնտեսական կյանքին։ Նրանք վաղուց են գիտակցել շուրջ քառորդ դար Հայաստանը կեղեքող ու թալանող իշխանությունների հանցավոր բնույթը և պահանջում են իրենց սահմանադրական իրավունքի վերականգնում՝ հանուն Հայաստան աշխարհի փրկության և զարգացման։

Խնդիրները բազմաշերտ ու բազմաբնույթ են։ Դրանք առկա են մեր կյանքի բոլոր ոլորտներում անխտիր։

Մենք՝ որպես հայ ազգ, պարտավոր ենք ոտքի կանգնել, պայքար մղել այս հանցավոր համակարգի դեմ։ Մենք պարտավոր ենք մտածել մեր զավակների ապագայի մասին։ Մենք իրավունք չունենք կորցնելու մեր հազարամյակներ մեզ պահպանող չքնաղ Հայաստանը։

Ոտքի կանգնի՛ր, համայն հայ ժողովուրդ։ Ընդվզի՛ր ապօրինության, թալանի, փոքրոգության դեմ, ընդվզի՛ր թմրամոլների, խաղամոլների ու անառակների դեմ, ովքեր մեր ազգի բարձր բարոյական արժեքներն ուզում են հողին հավասարեցնել՝ բոլորին փորձելով համոզել, որ մենք՝ որպես ազգ, գոյություն ունենալու իրավունք չունենք։

Ոտքի՛ հայ ժողովուրդ։ Դու ուժեղ ու իմաստուն ես եղել դարեր շարունակ, ու մի քանի անսիրտ, անխելք ու տմարդի քեզ չեն կարող ստրկացնել։