Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»
Քաղաքականություն

Թաղման թափորն ԱԳՆ-ից հասել է կրկեսին

2018-ին ՀՀ փոփոխված նախագահ ունենալու ֆոնին քննարկվում է տարբեր պաշտոններում հիմնականում ՀՀԿ-ականների վերադասավորումների հարցը:

Նշվում է, որ հատկապես Արտաքին գործերի նախարարի պաշտոնի հավանական թեկնածուն Արմեն Աշոտյանն է, ով Կրթության և գիտության նախարարի պաշտոնից զրկվելուց հետո է սկսել գնահատել գործադիրում աշխատանքը:

Կարող ենք Աշոտյանի վերաբերյալ ասել՝ որ պաշտոնում էլ նա նշանակվի, հանրությունը նրան այդքան էլ լուրջ չի ընդունում. ինչ-որ բան կա Աշոտյանի մեջ, որը հանրությանը ստիպում է նրան ծիծաղով և հումորով վերաբերվել. չի բացառվում, որ նման ընկալումը կապված է Աշոտյանի մշտաժպիտ վարքագծի հետ և այն լրջությունը, որը սպասում են պետական այրերից, Աշոտյանի մոտ բացակայում է:

Արդյոք ԱԳՆ-ում Աշոտյանը կլրջանա՞, կամ կարող է ո՛չ դիվանագիտական, ո՛չ էլ առանձնապես հումանիտար կրթություն չունեցող Աշոտյանը գլուխ հանել ուրախ դիվանագիտությունից:

Ավելի քան վստահություն կա, որ դիվանագիտությունը կթեքվի ծիծաղի ասպարեզ և, իրոք, այստեղ ուրախության պակաս չի լինի. եթե Նալբանդյանն ԱԳՆ-ում Մադամ Թյուսսոյի մոմե արձաններին է հիշեցնում, ապա Աշոտյանը կարող է զվարթությամբ և ուրախությամբ լցնել ԱԳՆ-ն:

Իսկ մնացա՞ծը. մնացածը ծիծաղով էլ կարելի է ավարտին հասցնել, ի՞նչ ձեռնարկել է Նալբանդյանը:

Այս տարիներին հայ դիվանագիտության «պսակը» կազմել են տարբեր մասնագիտության տեր անձինք, սակայն բժիշկ, որը երբեք բժիշկ չի աշխատել, մարդ, որը Անդրանիկ Մարգարյանի շնորհիվ է ազատվել բանակում ծառայելուց, հաստատ չի եղել:

Իսկ ո՞վ է նախընտրելի. Էդվարդ Նալբանդյա՞նն՝ իր ոչինչ չասող դեմքով, թե՞ ուրախ-զվարթ Արմեն Աշոտյանը, որի դեմքը խոսում է մինչև Աշոտյանի խոսելը:

Եթե Հայաստանը տարածքային, ներքին, զարգացման, արտաքին աշխարհի հետ քիչ թե շատ զարգացած հարաբերություններ ունենար, ապա կրկեսը նախընտրելի էր, իսկ այս պարագայում երևի թաղման թափորը հավերժականի մասին խորհելու տեղիք է տալիս, որի համար շնորհակալ ենք Նալբանդյանին:

Այնպես որ՝ Հայաստանը կրկեսի համար հիմքեր չունի, իսկ թաղման թափորից չի կարող ազատվել. մնում է քվեարկել:

NEWSPRESS.am