Ծառայության անցնելուց մեկ շաբաթ անց զինվորն ինքնախեղման փորձ է արել
Ծանր վիճակով Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նորակոչիկ Էռնեստ Հովհաննիսյանը։ Այս տարվա հունվարի 12-ին զինծառայության անցած զինվորը, որոշ տվյալների համաջայն, նետեվլ է լուսամուըից՝ ինքնասպան լինելու միտումով։
Այա մասին լուրը հայտնի դարձավ ֆեյսբուքյան օգտատերերից Արթուր Մինասյանի գրառման միջոցով։ Նա գրել էր․
«Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ ա տեղափոխվել նախորդ հինգշաբթի ծառայության անցած նորակոչիկ՝ Էռնեստ Հովհաննիսյանը Նոր Նորքից։ Պատճառը՝ բարձրությունից ընկնե՞լը, նետվե՞լը, նետե՞լը։ Տեղեկություններ կան, որ զորամասում անպատմելի միջադեպի հետևանք է։ Միջադեպը կոծկելու միտումներ կան։ Հրավիրում եմ նախ ԶԼՄ֊ների ու իրավապաշտպանների ուշադրությունը։ ՊՆ մամուլի ծառայությանն առաջարկում եմ մեկնաբանել/տեղեկություն տրամադրել»։
Լուրը հաստատել է նաև ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով, որ գործը նախաքննության փուլում է, նախնական տվյալներով՝ զինվորը «ինքնախեղման փորձ է արել, ծնողին տեղեկացվել է, անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերվել է»։
Թե ինչո՞ւ է զինվորը փորձել ինքնասպան լինել ծառայության անցնելուց ընդամենը մեկ շաբաթ անց, պարզ չէ։ Կան լուրեր, թե իբր հենց առաջին օրվանից նա չի ցանկացել ծառայաել։ Միաժամանակ, որոշ տեղեկությունների համաձայն էլ խնդիրը ծագել է 2 օր առաջ։ Թե ինչու այդ մասին տեղեկություններ չեն տարածվել, կա Արծրուն Հովհաննիսյանի պատասխանը․ «երբեք նման միջադեպերը չեն հաղորդվում, միայն տեղեկացվում է ծնողներին»:
Իսկ եթե քննությամբ ինքնասպանության հասցնելու վարկածի ուսումնասիրությունը հաստատվում է, միևնույնն է՝ չի հաղորդվի այդ մասին։ Այդ մասին հաղորդվում է միայն մի դեպքում․ ինչպես Արծրուն Հովհաննիսյանն է ասում․ «եթե Աստված չանի մահանում է․․․»