Ազատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ջրի բերած, ջրի տարած․ ՋրՊետԿոմ-ն ամփոփել է տարին… վարչապետի շուքին տակ

Ջրային տնտեսության պետական կոմիտեն վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել 2017թ. ոլորտի հաշվետվությունը։ Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի:

Սակայն, միևնույն ժամանակ նշել է, որ վերջին հարյուրամյակում ջրի սակավության առումով վատագույն տարիներից էր, իսկ թե ինչպես է պատահել, որ այդ հարյուրամյակի վատագույն տարում ոռոգվող հողատարածքներն ավելանան մոտ 9 հազար հա-ով՝ անհասկանալի է։

Բացի այդ, նույն 2017-ին ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ։

Դարձյալ աճ, եթե ջուրը պակաս էր, սեփականատերերն անգամ ոռոգվող հողատարածքները չէին կարողանում, ըստ ամենայնի, ոռոգել, որի վերաբերյալ տեղեկությունները 2017-ին մամուլում անընդհատ էին, այդ ովքե՞ր են կարողացել ոռոգման համակարգից մեծ քանակությամբ ջուրը «պոկել», որն ի դեպ գյուղաբնակներին չէր հաջողվում։

Ի դեպ, 2018-ին խնդիր է դրվել Հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի: Սա ամբողջովին հետաքրքրություն է։

Ասում են՝ քննարկմանը մեկ խելոք մարդ կար և դա վարչապետն էր.

«Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»:

Նշենք, որ 2000-ականներից ոռոգման համակարգում գործող ՋՕԸ-երն այդպես էլ չեն կարողանում լիարժեք իրականացնել ոռոգումը, նախ ՋՕԸ-երում արհեստավարժ աշխատակիցների պակաս կա, նաև ՋՕԸ-երը հնարավորինս «փող են քամում» ջրից։ Եթե ուսումնասիրություն լինի ՋՕԸ-երի ղեկավարների նշանակումից առաջ և հետո նրանց հաշիվներում, ապա տարբերությունն ավելի քան ակնհայտ է. այս տարիներին ՋՕԸ-երի ղեկավարները և՛ սեփականություններ են ձեռք բերել, և՛ հաշիվներն են համալրել, և՛ կարողացել են օգտվել ջրի բարիքներից։

Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ 4 ՋՕԸ ստուգվեց, խախտումները հասնում էին միլիոնների, և ոչ ոք չպատժվեց, միայն ղեկավարներին փոխեցին, երևի նպատակը ղեկավարներ փոխելն էր, ոչ թե համակարգը մաքրելը։

Ի վերջո, որոշվել է պոմպակայանները հանձնել մասնավոր կառավարման, անգամ մասնավոր կառավարողներ են հայտնվել, դեռ վաղ է ասել՝ դրակա՞ն կլինի, թե՞ բացասական, սակայն այն, ինչ տեղի ունեցավ կիսամասնավոր-կիսապետական ՋՕԸ-եր ստեղծելուց հետո, հույս չի տալիս ենթադրելու, որ ոռոգման ոլորտում վիճակը կբարելավվի պոմպակայանները մասնավորին հանձնելուց։

Կարող ենք հավելել, որ ոռոգումը տարերայնորեն է տեղի ունենում, կառավարումն ըստ ամենայնի չէ, յուրաքանչյուր հողօգտագործող պայքարում է իր հողակտորը ոռոգելու համար՝ ամեն Աստծո օր։

Նաև ջրային կառավարման համակարգում իրականացվելու է շուրջ 25 մլրդ դրամի ծրագրեր: Նման ծրագրեր և նման գումարներ ոլորտում ներդրվել են նաև նախորդ տարիներին, իսկ դրանից ոլորտում շատ բան չի փոխվել։ Երաշտ կա, թե ոչ, ոռոգելը խնդիր է գյուղական համայնքներում։

NEWSPRESS.am