Տարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 23-ի դրությամբՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՕկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
Ուկրաինան շարունակում է հարվածել Ռուսաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին ու պահեստներինԱՄՆ-ն B-1 ռմբակոծիչով հարված է հասցրել ԻրանինՄԻՊ-ն այցելել է ՊՆ հատուկ բանակային կորպուսի ենթակա զորամասԻրանը հայտնել է Իրաքի հետ սահմանային անցակետում ԱՄՆ-ի կողմից հարվածի մասին. կան զոհեր և վիրավորներԵրեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև
Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor.am
Անչափահասի հնարավոր սեռական շահագործման գործով NEWSPRESS-ի բացահայտումից հետո ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
Ստամբուլում nւժեղ փnթորկի պատճառով ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»«Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին ՄարտունիումԹրամփն Իրանի հետ պատերազմն ընդհարում է անվանելՈրքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»ՀՀ նախագահի ինստիտուտը վերածվեց ներկայացուցչական կառույցի. «Ժողովուրդ»Արմավիր քաղաքի կահույքի արտադրամասի տանիքում հրդեհ է բռնկվել«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. ՍուրենյանցԵրբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ՍԴ-ի «ապտակը» Անահիտ Մանասյանին կամ ՄԻՊ-ի երկակի ստանդարտը. «Ժողովուրդ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Նարեկն իմ ուսանողն էր. Տիգրան Աբրահամյանը՝ զինվորի մահվան մասին
Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ
Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինի
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնություններըԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ AIPS-իՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արելՌուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջևԻրանի դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա վճռական և հզոր պատասխանի․ ԱրաղչիԻնքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLurՄեդալներ՝ Վրաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարիցՏարածաշրջանում, որտեղ մենք չենք կարողանա նավթ վաճառել, ոչ ոք նավթ չի վաճառի․ ՂալիբաֆWildberries-ը սկսել է առաջին վճարումները կատարել վաճառողներին պահեստի վրա հարձակումից հետոԿասեցվել են Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներըՔրիստոսի Խաչափայտի մասունքը կբերվի Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցիՀարավային Կորեայում ընդլայնվում են կիբեռանվտանգության միջոցառումներըԿԸՀ-ն չի մերժել Ն․ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու մասին միջնորդությունըՌուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. ՊեսկովԶելենսկին ամերիկացիների հետ քննարկել է պատերազմի դադարեցման հարցերը. ԼրագրողՄԱԿ-ը կոչ է արել մեծացնել աջակցությունը փախստականներինՄոսկվայի մարզից ավելի քան 33 հազար միգրանտ է արտաքսվելՌուսաստանը ռեկորդային ծավալի նավթ է մատակարարում Հնդկաստանին. BloombergՄի՛ լռեք, մի՛ վախեցեք, մի՛ համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին․ Խաչիկ Գալստյանի ուղերձըԿոնգոյում և Ուգանդայում Էբոլայից մահացել է ավելի քան 1000 հոգիԿալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուց
Արխիվ

Ո՞ր նստավայրում է նախագահելու Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում

Արմեն Սարգսյանը տաղանդավոր մարդ է և մեծ շնորհներ ունի, սակայն նա եղել է Մեծ Բրիտանիայի դեսպանը ու եկել մի երկրից, որը Հայաստանը ոչնչացնելու միտում ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով Արմեն Սարգսյանի համակուրսեցին է: Նրանք սովորել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:

Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Մեծ Բրիտանիան Հայաստանը ոչնչացնելուն ուղղված ծրագրեր է իրականացնում, որոնցից մեկը Ամուլսարի հանքի շահագործումն է:

«Փառք Աստծո, որ այստեղ Մեծ Բրիտանիայի ուղիղ ներկայացուցիչ է հայտնվում, մենք, իհարկե, դա պետք է ողջունենք: Եթե առաջ մենք չգիտեինք, թե ում դիմենք, հիմա կոնկրետ հասցեատերն արդեն ունենք, հիմա արդեն բացահայտ է: Օրինակ՝ Ամուլսարի հետ կապված մենք ուղիղ կհարցնենք բրիտանացիներին, թե ինչո՞ւ եք որոշել մեզ ոչնչացնել, ուղիղ ներկայացուցիչն արդեն կլինի»,- ասաց նա:

Մյուս կողմից էլ՝ Աշոտ Մանուչարյանը նկատում է, որ Հայաստանը երբեք չի կառավարվել Բաղրամյան 26-ից, այն կառավարվել է կա՛մ Ազատության հրապարակից, կա՛մ միշտ եղել է արտաքին կառույցների կամակատար, խոսնակ, որը ներկայացրել է Հայաստանը:

Նա փոքրիկ ակնարկով նշեց, թե ինչպես բրիտանացի մի պաշտոնյայի խնդրել է բացատրել իրեն իր դասագրքում զետեղված մի նկար, որտեղ երկու նավ է պատկերված. առջևից գնում է մեծ նավը՝ վրան ԱՄՆ գրառմամբ, հետևից՝ փոքր նավը՝ Բրիտանիա գրությամբ:

«Այդ պաշտոնյան ասաց, որ այդ նկարը ճշգրիտ նկար է, ուղղակի այնտեղ փոքրիկ բացթողում կա, թե որ նավից են հնչում հրահանգները, ես սա, իհարկե, ինձ դաս ընդունեցի, իսկ երբ ծանոթներիցս մեկն ասաց, որ Արմեն Սարգսյանին ՀՀԿ-ն ներկայացրեց որպես նախագահի թեկնածու, հարցրեցի՝ ինչ նստավայրում՝ Լոնդոնո՞ւմ, թե՞ Երուսաղեմում: Այսինքն՝ խնդիրը հետևյալն է, որ Հայաստանի արտաքին կառավարման համակարգն արդեն հստակ բյուրեղանում է»,-նշեց Մանուչարյանը՝ բացատրելով, թե ինչ նկատի ունի Երուսաղեմ ասելով:

Բանն այն է, որ կա հին Երուսաղեմ, որը երկրի հոգևոր կիզակետերից մեկն է: Եվ կա Նոր Երուսաղեմ, որի կարևորագույն փողոցներից մեկը «Ուոլ սթրիթ»-ն է, որը գտնվում է Նյու-Յորքում, որն էլ հենց Աշոտ Մանուչարյանը նկատի ուներ: