Լավրովը մեղադրել է ԱՄՆ-ին՝ սիրիացի անջատողական քրդերին աջակցելու համար
Սիրիայում ԱՄՆ գործողությունները քրդերի նկատմամբ վկայում են՝ կա՛մ տեղի ունեցածից Վաշինգտոնն անտեղյակ է, կա՛մ գիտակցված սադրանք է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Interfax.ru-ն։
«Արդեն բավականին ժամանակ է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ հետ է պահում քրդերին Դամասկոսի հետ երկխոսությունից։ Վաշինգտոնն ակտիվ խրախուսում է և շարունակում է խրախուսել քրդերի շրջանում անջատողական տրամադրությունները»,- ասել է նա։
Լավրովը հավելել է, որ քրդերը պետք է մասնակցեն Սիրիայի քաղաքական գործընթացներին՝ երկրի տարածքային ամբողջականության պահպանման համար։ Թուրքիայի գործողություններն ուղղված են Սիրիայի հյուսիսի Աֆրինա շրջանում քրդական խմբավորումների դեմ, սկսել է հունվարի 20-ից՝ ավիահարվածներով և հրթիռակոծությամբ։ Հաջորդ օրը տեղի է ունեցել ցամաքային փուլը, որի ժամանակ օգտագործվել են տանկեր և այլ զրահատեխնիկա։
Այսօր Սիրիայի իրավիճակը կքննարկեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։