Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերը ռազմական գործողություններ են սկսել քրդերի դեմ
Թուրքական ռազմական ուժերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին:
Հայտարարությունից անմիջապես հետո թուրքական ուժերը Սիրիայի հետ սահմանակից թուրքական Գյուլբաբա գյուղից ներխուժել են սիրիական տարածք: Քրդերի կողմից վերահսկվող սիրիական տարածք ներխուժման մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինայլի Յըլդըրըմը: Միևնույն ժամանակ քրդական ուժերը պնդում են, որ իրենց հաջողվել է հետ մղել թուրքերին սիրիական սահմանից, այնինչ Թուրքիայի վարչապետը վստահեցնում է, որ ոչ մի թուրք զինվոր չի սպանվել:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ ներխուժման միակ նպատակը թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում 30 կիլոմետրանոց անվտանգության գոտու ստեղծումն է: