Ադրբեջանից վերադարձած կինը բժշկական ստուգում կանցնի
Ադրբեջանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացի Լուսիկ Աբովյանը բժշկական ստուգում կանցնի։
newspress.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանից վերադարձած կինը իրեն լավ է զգում։ Ներկայումս նրան տեղափոխում են Իջեւանի քաղաքային հիվանդանոց, որտեղ նա բուժզննում կանցնի։
Հիշեցնենք, որ Կոթի գյուղի բնակչուհի Լուսիկ Աբովյանը (1939թ. ծնված) նոյեմբերի 8-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը։ Կողմերը նոյեմբերի 9-ին ԿԽՄԿ-ին պաշտոնապես տեղյակ էին պահել սահմանը հատելու փորձի մասին։