«Ելք»-ն առաջադրել է ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուին՝ իր ընդդիմադիր լինելը ցուցադրելու համար
«Ելք»-ն առաջադրել է ՀՀ չորրորդ նախագահի թկնածուին՝ Արտակ Զեյնալյանին՝ իր ընդդիմադիր լինելը ցուցադրելու համար։ Այս մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա վստահ է, որ «Ելք»-ի թեկնածուն, պատգամավորների անբավարար ձայների պատճառով, չի կարող առաջ գնալ։
«ՀՅԴ-ն կոալիցիա է, «Ծառուկյան» դաշինքն իր թեկնածուին չի առաջադրի և, ամենայն հավանականությամբ, կընդունի ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը, ու եթե այդպես է՝ ինչո՞ւ խաղալ։ «Ծառուկյան»-ի և «Ելք»-ի նպատակները տարբեր են. «Ելք»-ը պետք է ցուցադրի, որ ընդդիմություն է»,-ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ «Ելք»-ն իր բողոքներն արտահայտելու փորձ ունի, սակայն նրանց բողոքները ոչինչ չեն փոխել. «ԵՏՄ մտնելուն և էլի շատ հարցերի դեմ արտահայտվեցին, հիմա էլ այն նախագահին չեն ընտրի, ում առաջադրում է իշխանությունը»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը, ով նորմալ է համարում, որ ընդդիմադիր ուժն ընդդիմանում է