Oդանավակայանում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ
Կահիրեի օդավակայանում կասկածելի իր է հայտնաբերվել: Մասնավորապես, կապված ստուգումների հետ, օդանավակայանի աշխատանքը մասնակի կաթվածահար է եղել: Սպասասրահում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ, կասեցվել է ուղեբեռների ընդունումը: Կահիրեից Ժնև ուղևորվող ինքնաթիռի ուղևորներից մեկի պայուսակում, կասկածելի իր է հայտնաբերվել, հայտնում է Al-Ahram պարբերականը:
Հոկտոմբերի 31-ին Սինայի թերակղզում ռուսական А321 ինքնաթիռի կործանումից հետո եգիպտական իշխանություններն սկսել են հատուկ ուշադրություն դարձնել օդանավակայաններում անվտանգության միջոցառումներին:
Ստուգում է պայուսակի պարունակությունը, որը կասկած է հարուցել: