Արիֆ Յունուսը ազատ է արձակվել քաղաքից չհեռանալու ստորագրությամբ
Նոյեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանի նիստին կալանքից ազատվել է Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկը՝ Արիֆ Յունուսը։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կասեցման միջոցը փոխարինվել է քաղաքից չհեռանալու ստորագրությամբ։ Դատարանի որոշումը հիմնավորվել է Արդարադատության նախարարության Գլխավոր բուժվարչությունից ստացված նամակով։ Ընդ որում, Արդարադատության նախարարությունը վկայակոչում է գերմանացի բժիշկ Վիտտայի եզրակացությունը, որը երկար ժամանակ հետեւում է Յունուս ամուսինների առողջությանը։
Ինքը՝ Արիֆ Յունուսը դատարանում հայտարարել է, որ նոյեմբերի 6-ից գործադուլ է հայտարարել եւ դեղեր չի ընդունում։ Իր բողոքը նա հիմնավորել է իր հիվանդ կնոջը՝ Լեյլա Յունուսին բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ։
Դատախազը հանդես է եկել դրա դեմ, սակայն խորհրդակցությունից հետո որոշել է բավարարել կասեցման միջոցը փոխելու մասին որոշումը։
Դրանից անմիջապես հետո դատարանից հանել են ներկաներին։ Սակայն Արիֆ Յունուսը հրաժարվել է դուրս գալ դատարանից՝ հայտնելով, որ դուրս կգա միայն կնոջ՝ Լեյլա Յունուսի հետ։
Հիշեցնենք, որ ամուսիններին մի շարք մեղադրանքներ են ներկայացվել, այդ թվում նաեւ՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության։