Մեծաձորի հիմնական դպրոցը կլուծարվի
Կառավարությունը կլուծարի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։
Այս նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով դպրոցի աշակերտների թվի նվազումը:
«Մեծաձորի հիմնական դպրոց»-ում կա 2 աշակերտ, և 9-հոգուց բաղկացած վարչական ու սպասարկման անձնակազմ: Դպրոցում բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը:
Նախագիծն ընդունելու դեպքում կլուծարվի դպրոցը, իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոց»-ում:
Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ: