«Ժամանակ». Գրիշա Վիրաբյանը նոր շարժում է սկսում. ինչպե՞ս է այն կոչվելու
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանն ապրիլյան սպասվող զարգացումներին ընդառաջ ստեղծել է «Պայքարող Հայաստան» անունը կրող շարժում։
Ըստ նրա՝ շարժումը բարձրաձայնելու է Սերժ Սարգսյանի հաջորդ ղեկավարման փուլի հետ կապված անթույլատրելիության մասին, ինչպես նաև զբաղվելու է քաղաքացիների ոտնահարված իրավունքների և շահերի հետ կապված հարցերով։ «Շարժման մեջ ընդգրկված են մտավորականներ, երիտասարդներ։
Շատերը համոզում էին, որպեսզի ոչ թե շարժում, այլ կուսակցություն ստեղծեմ, իսկ շարժման դեպքում բոլորը հավասար են»,- շեշտեց նա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում