Սիրիայում քիմիական հարձակման զոհ է 20 խաղաղ բնակիչ․ ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև շարունակում են մնալ լարված հարաբերությունները՝ կապված Սիրիայում տեղի ունեցած ու տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այդ մասին գրում է BBC լրատվական գործակալությունը,
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Սիրիայում նոր քիմիական զենքով հարձակման ամբողջ պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի վրա:
Ռուսաստանն իր հերթին առաջարկել է նոր մեխանիզմներ մշակել՝ նման հարձակումների կազմակերպիչներին պարզելու համար: Թիլերսոնը քիմիական զենքի օգտագործումը կանխարգելելու համար կազմակերպված քննարկման ժամանակ ասել է, որ վերջին քիմիական հարձակման զոհ են դարձել ավելի քան 20 խաղաղ բնակիչ՝ մասնավորապես կանայք և երեխաներ:
Այս հայտարարությունից անմիջապես հետո պատասխան արձագանք տվեց նաև Ռուսաստանը։ Ռուսաստանի ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ Ռեքս Թիլերսոնի այն պնդումը, թե Ռուսաստանն է մեղավոր Սիրիայում կազմակերպված քիմիական հարձակման համար, ոչ մի հիմք չունի: