Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)
«Խոսքը ոչ թե Արմեն Սարգսյանի՝ քաղաքական և ապաքաղաքական լինելու մասին է, այլ քաղաքականացված: Այս տեսակետից՝ Արմեն Սարգսյանն, այո՛, քաղաքականացված չէ»: «Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Նա ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ճանաչում է 1977 թվականից և վստահեցնում է, որ Սարգսյանն այն արժանի թեկնածուն է, ում կարող ենք տեսնել նախագահի պաշտոնում:
Արդյոք Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկելով Սերժ Սարգսյանը ճանապա՞րհ է հարթում իր՝ վարչապետ դառնալու համար. Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ եթե Սերժ Սարգսյանն ուզի իր համար ճանապարհ հարթել, ապա նա այս հարցում որևէ ավելորդ աջակացության և ազդեցությունների կարիք չունի: Իսագուլյանն ինքը չի թաքցնում իր դիրքորոշումը:
«Այս պահի դրությամբ, ես ինքս անձամբ նպատակահարմար եմ գտնում, որ վարչապետի պաշտոնն ստանձնի ներկայիս նախագահը: Ես չեմ էլ թաքցնում իմ դիրքորոշումը: Պատմական այս շրջանի համար նպատակահարմար է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելը»,-ընդգծեց Իսագուլյանը:
Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում