Ողբերգական վթար՝ Վայոց ձորում բեռնատարի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել. թարմացված (լուսանկարներ)
Հունվարի 25-ին, ժամը 13:20-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատառը կողաշրջվել է, կան վիրավորներ և զոհ. անհրաժեշտ է օգնութուն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 AN 592 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1960 թ. ծնված Ռ. Հ.-ն և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ռ. Ա.-ը տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Ռ. Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ Ռ.Ա.-ի դին՝ բեռնատարից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լուսանկարները՝ Shamshyan.com-ի