Պարզվել է, որ հայտնի «ըմբիշ» տատիկն ու նրա թոռը հայ են (տեսանյութ)
Համացանցում լայն տարածում էր գտել մի տեսանյութը, որտեղ Դոնի Ռոստովում տեղի ունեցած «Գուրաշ» մենամարտի ժամանակ տարեց մի կին հայտնվում է մրցագորգին և ապտակում կռվողներից մեկի վզակոթին:
Ինչպես հետո rusarminfo.ru կայքը պարզել է, այդ կինը, կռվողներից կապույտ համազգեստ կրող երիտասարդի՝ Արշակի տատիկն է, ով ազգությամբ հայ է։
«Նա հայ է, խոսել է հայերենով և դատավորներին ուղղված դիտողությունները ևս ասել է հայերենով։ Նա ամբողջ մարտի ընթացքում անհանգիստ է եղել։ Այնքան անհանգիստ է եղել, որ չի դիմացել և նետվել է մարդադաշտ ու ապտակել կարմիր համազգեստով մրցակցին», – rusarminfo.ru-ի թղթակցին ասել է ազատ ոճի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Ալեքսանդր Միտրոպսկին, ով մեկնաբանել է մենամարտը:
Նա նաև նշել է, որ նման դեպք առաջին անգամն է տեսնում իր ողջ կարիերայի ընթացքում։