«ՉԻ». Գևորգ Կոստանյանը կերուխում է կազմակերպել. խաշ՝ «Օջախ» ռեստորանում
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով՝ կիրակի օրը «Օջախ» ռեստորանում մեծ խաշկերույթ է եղել: Նախաձեռնողը նախկին զինդատախազ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն է եղել, որը ՀՀԿ վերնախավին, Կառավարման ակադեմիայի գիտխորհրդի եւ նախագահականի մի զգալի անձնակազմին հրավիրել է «Օջախ» ռեստորան՝ խաշ ուտելու և նշելու իր դոկտորականի պաշտպանությունը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոստանյանի կազմակերպած կերուխումին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Ավելին՝ նա մնացել է մինչև հավաքույթի վերջը, կերել, խմել ու լավ քեֆ արել:
Ուշարժանն այն է, որ Սերժ Սարգսյանի մի կողմում նստել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, մյուս կողմում՝ նորընծա դոկտոր Գևորգ Կոստանյանը:
Նշենք, որ խաշկերույթին մասնակցել են ԱԺ ՀՀԿ ֆրակցիայի բոլոր անդամները՝ առանց բացառության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում