Կոլյան փողեր ա թափել. Ճվճվ Արոյի կրտսեր որդուն եկող շաբաթ ազա՞տ կարձակեն
NEWSPRESS.am-ի աղբյուրի համաձայն՝ Ճվճվ Արոյի կրտսեր որդին՝ Սերժ Վարդանյանը, ով հայտնի է Սերժուլիկ մականվամբ, շուտով ազատ կարձակվի:
«Գիտե՞ս՝ ինչ փողեր ա թափել Կոլյան»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատի ունենալով Սերժուլիկի պապին՝ Նիկոլայ Գաբրիելյանին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գազի Կոլյան» այս անգամ էլ դժբախտության մեջ չի թողել թոռանը, և ըստ որոշ լուրերի՝ արդեն եկող շաբաթ նա ազատ կազատվի:
Հիշեցնենք, որ Սերժ Վարդանյանն այն երիտասարդն է, ում ոստիկանները բազմիցս ձերբակալել են և հարուցել քրեական գործ, բայց երբ այդ գործը փոխանցվել է Քննչականին, հանցանք գործած երիտասարդներն անմիջապես ստորագրությամբ ազատ են արձակվել։
Այս անգամ նրան հայտնաբերել և ձերբակալել էին Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրից:
Նա հետախուզման մեջ էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: