Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավորներ Ռուսները նորից «բռնել» են սուտը. «Հրապարակ»Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Եմենի նախագահական պալատին. կան զոհեր և վիրավորներՈվ ա ասում, որ Ծառուկյանի հետ լարվել են իմ հարաբերությունները, իրան հարցրեք. Էդուարդ Բաբայան
Ես Ալիևին ասել եմ՝ պարոն նախագահ, ձեր հայտարարությունները ՀՀ-ում շատ զգայուն են ընդունվում․ Ալեն Սիմոնյան
Գագիկ Խաչատրյանը ցանկություն է հայտնել մասնակցել դատական նիստին. փաստաբանական թիմ
Ողբերգություն՝ Նոր Գեղիում․ որդին հոր որսորդական զենքը տուն տեղափոխելիս պատահաբար կրակել է 16-ամյա ընկերոջը, որը տեղում մահացել է
ՆԳ նախարարը պարզաբանել է, թե ինչո՞ւ է ոստիկանությունը Անի Ավետիսյանից ուշ հասել Շաքի (տեսանյութ)Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին. «Իրավունք»Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ»
Արարատի մարզում հայրը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել իր 1,5 տարեկան դստերը
Ում՝ ում Հայկիս նվիրվածությանը Նիկոլը չպիտի տենց պատասխաներ. Զարեհ Սարգսյանի տրտունջը. «Իրավունք»Ի դեպ, ինքն է զանգում. ճեպազրույցի ժամանակ Հաջիևը զանգեց Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)Ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել․ «Հրապարակ»Ժամը 10:00-17:00-ը լույս չի լինի շատ հասցեներում«Без пяти минут կաթողիկոս եմ, բան չմնաց». Կճոյանը ոգևորված է. «Իրավունք»Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ»Վերադառնում են կառուցողական փուլ. «Հրապարակ»«Մի «պրապուսկատ»՝ սաղ թիմն ա պատասխան տալու». «Իրավունք»Ալբանիայում ցուցարարները ներխուժել են էկոնոմիկայի նախարարության շենք և ջարդուփշուր արել այն1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ»
Մշակույթ

Սատկած ագռավներն ու փողոցներում թափթփված օղու շշերը․ Ի՞նչ է կատարվում Երևանում (լուսանկարներ)

Քայլում ես Երևան քաղաքում ու նկատում, որ ծառերի տակ ընկած են սատկած ագռավները։ Վերջին շրջանում քաղաքում շատացել են ագռավներն ու տրամաբանորեն պետք է շատանային նաև սատկած ագռավները։ Քաղաքում ապրող ագռավը պետք է սատկի հենց քաղաքում։ Միգուցե նրանք այսպես են մտածում ու առաջնորդվում այս լոզունգով։

qaghaqayin-nkarner2

Քաղաքում շատացել են օղու դատարկ շշերը։ Այս ամենի հետ մեկտեղ շատացել են նաև մուրացկանները։ Միգուցե օղու շշերի հետևում կանգնած են հենց մուրացկանները, ովքեր իրենց գոյությունն ու ապագան փնտրում են օղու շշի մեջ։ Նրանցից շատերը տարիներ շարունակ փնտրում են, սակայն չեն կարողանում գտնել այն միակ, մեծ ու ամենակարող շիշը, որը կփրկի իրենց։

qaghaqayin-nkarner6

qaghaqayin-nkarner5

Քաղաքն ավելի թափթփված է դարձել, ու այդ թափթփվածության հետևանքով փոքր քաղաքում մոլորվելը դարձել է ավելի հեշտ։ Մոլորվում են տարեցներն ու մանուկները, օտարերկրացի զբոսաշրջիկներն ու քաղաքին նոր ծանոթացող երիտասարդ ուսանողները։ Միայն չեն մոլորվում մուրացկանները, քանի որ նրանց համար յուրաքանչյուր մոլորություն մի նոր բացահայտման սկիզբն է։

qaghaqayin-nkarner4

Կարելի է կանգնել կանգառներում ու տեսնել ցած ընկնող ագռավներին, մոլորված ճամփորդներին ու խմիչքի փող մուրացող մուրացկաններին։ Նրանք իրենց ներկայությամբ ապացուցում են, որ քաղաքը դեռ շարժման մեջ է, քաղաքը դեռ շարունակում է պահպանել իր գոյությունը։ Թեկուզ կողքից նայենք ու կտեսնենք, որ այս թափթփվածության հեղինակը հենց մարդն է, ով ստեղծում է շարժում ու ապահովում կենդանություն։

qaghaqayin-nkarner3

qaghaqayin nkarner

Իսկ եթե չլինի մարդն ու շարժումը, ապա քաղաքը կդադարի թափթփված ու շարժուն լինելուց։ Նա կլինի անկենդան ու մեռած։ Իսկ կանգառներում մարդիկ պատրաստվում են նոր շարժման։ Շարժման են նախապատրաստվում նաև արդեն վաղուց շարժունակությունը կորցրած ծեր մարդիկ։ Նրանք ամեն օր սպառում են իրենց բաժին հասած շարժումը։
Նրանք կանգնում են կանգառներում, տեսնում ծառերից ցած ընկնող ագռավներին, քայլքի ժամանակ նկատում ոտքի տակ ընկած օղու դատարկ շիշն ու նստում ճամփեզրին ու սպասում։ Սպասում իրենց տուն հասցնող մեքենային։ Սպասում կյանքի վերջին շարժումներին։ Սպասում իրենց կյանքի վերջին տխուր, իսկ հազվադեպ դեպքում նաև ուրախ օրերին։

qaghaqayin-nkarner1

NEWSPRESS.am Culture