Բա սիրով զբաղվելու չափաքանակների վրա ե՞րբ եք տուգանքներ կիրառելու
Աննա Բեջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բա սիրով զբաղվելու չափաքանակների վրա ե՞րբ եք տուգանքներ կիրառելու, ասենք օրինակ սիրուց նվաղած դեմքով մարդիկ չեն ոտնահարու՞մ սեքսի պակաս ունեցող լացող ուռենու դեմքով մարդկանց շահերը, իդեայա դավայծե՛, ինչը վերբերումա ձեզ՝ կոճակ սեղմողներիդ, սկսում եք շան տղու քֆուր ուտել կամ էլ գողացողի ձեռքը կտրել ու ըտեղ չենք հասկանում՝ գողական օրենքներն են, թե՞ շարիաթի, ժողովրդի դեպքում՝ օրենքը գերակայա, տուգանք ա ֆսյո…
Իսկ կանգառից կես մետր այս ու այն կողմ ծխելու դեպքում պատալոկը չի՞ սևանում, ա՛յ այծեր, բանը` հա՛, մարդուն դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը տուգանվում ա 150 հազար, շանսատակ անելը՝ 100 հազար, բայց ա՛յ ծխելը՝ 250 հազար դրամ, երեք ամսվա մեջ նույն խախտումը կրկնակի անգամ կատարելը՝ 500, դե հետո էլ դահկ-մահկ, բանկի ու գույքի արգելանք, հաջորդ կանգառը՝ Սինգապուր…»