«Ժամանակ». Ինչպես կհանգուցալուծվի ինտրիգը. Ծառուկյանը կաջակցի՞ Արմեն Սարգսյան թեկնածուին
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մասնավոր այցով արտերկրում է գտնվում:
Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանը վերադառնալուն պես խմբակցության հետ կքննարկի ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որից հետո պաշտոնապես կհայտարարվի դաշինքի դիրքորոշումը։
Ծառուկյանը պատրաստվում է հստակեցնել նաև ՀՀԿ-ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը։ Չի բացառվում, որ Արմեն Սարգսյան թեկնածուին աջակցելու հարցը հենց կախված լինի այս ինտրիգի հանգուցալուծումից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում