Սամվել Ալեքսանյանին պատկանող հյուրանոցում հայտնաբերվել է Յուվեցի Կարոյի երիտասարդ փեսայի դին. Shamshyan.com (ֆոտո)
Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Կայքի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում