«Սահմանին ամուր կանգնած կմնանք՝ միայն դուք ժպտաք, մեզ դա ուժ է տալիս»․ զինվորի հորդորը (տեսանյութ)
Նոր տարվա գիշերը «Զինուժի» նկարահանող խումբն Ամանորը դիմավորել էր դիրքերում՝ զինվորների հետ։ Տղաների կողմից տոնական զարդարված զորամասում Ամանորը դիմավորել են ջերմ մթնոլորտում, այնպես որ զգացվի տան շունչը։
Զինվորները վստահեցնում են՝ զորամասում ամեն ինչ կարգին է և ծնողներին ու մտերիմներին հորդորում են չանհանգստանալ իրենց համար։
«Մենք սահմանին ամուր կանգնած կմնանք, եթե միայն դուք ժպտաք։ Մեզ սահմանին դա է պահում և ուժ տալիս»,-ասում է զինվորներից Արթուրը։
Բանակի կազմավորման օրվա առիթով, ևս մեկ անգամ անդրադառնանք այդ օրվան ու Հայոց բանակում ծառայող տղաների բարեմաղթանքներին։
Ներկայացնում ենք «Զինուժի» պատրաստած տեսանյութը։