Ռոնալդուն երկու 11 մետրանոց իրացրեց, «Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Մեստալիա» ստադիոնում հյուրընկալվեց «Վալենսիային»:
Նախ 16-րդ, ապա նաև 38-րդ րոպեներին մրցավարը 11 մետրանոց հարվածներ նշանակեց «Վալենսիայի» դարպասին, որոնք անվրեպ իրացրեց «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Թիմերն ընդմիջման գնացին այդ հաշվով՝ 0:2:
Հանդիպման 59-րդ րոպեին Սանտի Մինային հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը:
Հանդիպման վերջնամասում՝ 84-րդ դրոպեին, «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, իսկ խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Տոնի Կրոսը՝ 1:4:
Այսպիսով «Ռեալն» այս պահին շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում և ունի 38 միավոր, իսկ «Վալենսիան»՝ 40, սակայն «Ռեալը» մեկ խաղ պակաս է անցկացրել: Այս պահին «Ռեալի» և առաջատար «Բարսելոնայի» միջև տարբերությունը շարունակում է մնալ 16 միավոր: