Ադրբեջանցի իրավապաշտպանը ապաստան է գտել Շվեյցարիայում
«Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախկին ղեկավար Էմին Հուսեյնովը, ով վերջին 10 ամիսներին թաքնվել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանատանը, մեկնել է Շվեյցարիա` համաձայն երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության: Այդ մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Հուսեյնովը վճարել է այն հարկերը, որոնց իբր չմուծման համար նա հետապնդվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից: