Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողները հոգեբանական թեսթ չեն անցնի՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար
Եվրոպական դատարանը հաստատեց, որ այլևս այն փախստականները, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, հոգեբանական քննություն չեն անցնի՝ փախստականի կարգավիճակով եվրոպական որևէ երկիր տեղափոխվելու համար: Այդ մասին հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Մինչ վերջերս որոշ եվրոպական երկրներ քննություն էին անցկացնում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին փախստականի կարգավիճակ տալուց առաջ: Որոշումը կայացնելու համար հիմք է հանդիսացել նիգերիացի մի տղամարդու բողոքը, ով իր երկրում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով չընդունվելու համար ցանկանում էր տեղափոխվել Եվրոպա:
Տղամարդուն մերժել էին մուտքի արտոնագիր տալ՝ պատճառաբանելով, որ հոգեբանական թեսթը չի ապացուցել նրա ոչ ավանդական կողմնորոշումը: Այս որոշումը տարածվում է եվրոպական 28 պետությունների վրա և այժմ նիգերիացի փախստականին նոր հնարավորություն կտրվի՝ մուտքի արտոնագիր ստանալու համար: