Արթուր Օսիկյանն ազատվել է պաշտոնից. հայտնի է, թե ով է փոխարինել նրան
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից Արթուր Օսիկյանին ազատելու մասին:
«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Արթուր Օսիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից»,- ասված է ստորագրված հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: