Գյումրին քաղաքական ռազբորկաների մեջ է․ «Հրապարակ»
«Գյումրիում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ, մեր տեղեկություններով լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ:Ղուկասյանը ցանկացել է իշխանությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնականաբար, ծանրակշիռ ակնկալիքով:
Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարազատ Սլաբոդկա թաղամասի 2 ընտրատարածքներով, որոնք մտնում են Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքի մեջ:
Մեր տեղեկություններով, երկու թիմակիցներն անցած շաբաթ հենց Սլաբոդկա թաղամասում են «հաշիվները» մաքրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում