Ռեփեր Navai-ին ձերբակալվել է ՂազախստանումԼուծումը այնպիսին պետք է լինի, որ սահմանի երկու կողմերում անկլավներ/էքսկլավներ չլինեն. և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում այս ըմբռնումը ավելի առարկայանում է. Փաշինյան
Առավել ակտիվ ենք գործելու Գագիկ Ծառուկյանին օգնելու հարցում. հայտարարություն
Պետք չէ ջղայնացնել. Փաշինյան ողջունեց Երևանի քաղաքապետարանի քանդման գործողությունները Աջափնյակում Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ չենք մոռանում և պայքարում ենք. Արտակ Բեգլարյան
«Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի, որ էբոլա վիրուսը Հայաստան չներթափանցի
Չեք կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ խոսում եք՝ «կզացնելու եմ», «սատկացնելու եմ», «ասֆալտին եմ փռելու», «ինչու չես զոհվել» բառապաշարով. ակցիաՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն
Արխիվ

Երբեմնի մարդաշատ Ֆիրդուսից հիմա մնացել են միայն կողպված տնակները․ Ի՞նչ տեսք ունի հիմա Ֆիրդուսի շուկան (լուսանկարներ)

2017 թվականի հուլիսի 19-ից Երևանի Ֆիրդուսի շուկայում սկսվեց լարված իրավիճակը։ Տարածք բերվեց շինտեխնիկա, որն էլ սկսեց տարածքի ապամոնտաժման աշխատանքները։ Շինտեխնիկան քանդեց շուկայի ծածկը (նավեսները), տարածքից սկսեցին հեռանալ առևտրականները։ Շուկան լքեցին առևտրականները, գնորդները սկսեցին մոռանալ շուկայի մասին, իսկ տարածքի բնակիչները սկսեցին մտածել իրենց ապագայի մասին։

firdus1

Հիմա Ֆիրդուսի շուկայում դատարկություն է և այլևս չկա առաջվա առևտրային աժիոտաժը։ Երբեմնի նավեսների փոխարեն հիմա երևում է բաց կապույտ երկինքը, իսկ նախկին առևտրային տնակների դռները կողպված են շատ պինդ։ Կողպված են, քանի որ տնակների տերերը գիտեն, որ այդ դռներն այլևս չեն բացվելու։

firdus4

Եթե նախկինում անհնար էր տեսնել, փողոցն ու պատկերացում կազմել, որ տարածքում կան շենքեր ու բնակիչներ, ապա հիմա այդ ամենը տեսանելի է։ Ֆիրդուսում կատարյալ դատարկություն է։ Շուկայի մեջտեղում նստած է մի տարեց կին, ով իր ամբողջ կյանքն անցկացրել է շուկայում։ Սակայն հիմա նստած է միայնակ։ Ցրտից կծկել է մարմինն ու անգամ զրուցակից չունի։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում վաճառական կինը նշեց, որ Ֆիրդուսի տարածքի շենքերը մինչ օրս չեն կարողանում քանդել, քանի որ բնակիչներին առաջարկում են շատ քիչ գումար։

firdus3

«Բնակիչներին քիչ փող են տալիս, իսկ բնակիչները չեն ցանկանում լքել այս տարածքը։ Ամառը քանդեցին նավեսներն, ու այդ օրվանից հետո էլ ոչ ոք չի եկել։ Ֆիրդուսում կա մոտ 3-4 շենք ու բոլոր շենքերում էլ բնակիչներ կան։ Կարելի է ասել, որ ոչ ոք չի լքել իր բնակարանը, քանի որ առաջարկում են քիչ գումար»։

firdus

Վաճառական կինը գանգատվեց, որ առևտուր չկա, ու գրեթե միայն ինքն է մնացել այստեղ ու ամբողջ օրվա ընթացքում 1-2 մարդ հազիվ է անցնում այս տարածքով։

«Հիմա այս տարածք ոչ ոք չի գալիս, քանի որ բոլորը գիտեն, թե Ֆիրդուսը փակել են, ու ոչ մի առևտրական չկա այստեղ։ Ոչ ոք չի ցանկանում նորից վերադառնալ այստեղ, քանի որ ամռանը եկան ու գազանավարի քանդեցին նավեսները։ Այդ ամենը տեսնելուց հետո էլ ո՞վ կգա։ Այդ օրերից հետո մի մասը գնաց ու տեղավորվեց այլ տոնավաճառներում, ոմանք մնացին տանը, իսկ մի 3-4 հոգի էլ դեռ շարունակում է գալ ու կանգնել այստեղ, սակայն անօգուտ»։

firdus2

Ֆիրդուսում դեռ քարացած ու լքված վիճակ է, քանի որ տարածքի բնակիչներին խաբում են ու առաջարկում վատ պայմաններ։ Այս ամենի մասին մանրամասն կներկայացնենք հաջորդիվ։