«Հրապարակ». Վահրամ Բաղդասարյանի եղբայրը տուգանել է Վանաձորի նախկին քաղաքապետին՝ «լևի» գազի համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող «Բելիսիմո» ռեստորանը տուգանել են 6 մլն դրամով։ Վանաձորի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը պարզել է, որ ռեստորանն ապօրինի գազի գիծ է քաշել եւ տարիներ շարունակ «լևի» գազ է օգտագործել։
Տեղեկություններ կան, որ վնասի չափն ավելի մեծ է, քան տուգանքինը, ռեստորանը գործում է մոտավորապես մեկ տասնամյակ։ Արդեն երկու օր է՝ մեզ չի հաջողվում կապ հաստատել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի, ինչպես նաև ԳԳՄ Վանաձորի մասնաճյուղի պետի հետ, իսկ գրասենյակը փաստը չի մեկնաբանում»:
Մանրամասնեը՝ թերթի այսօրվա համարում