Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Արխիվ

«Վերևներից գալիս են ու Ֆիրդուսի բնակիչներին ահաբեկում, թե իբր Սերժ Սարգսյանի հրամանն են կատարում»․ Ի՞նչ է կատարվում Ֆիրդուսում

2017 թվականի ամռանը Ֆիրդուսի շուկայում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները հուշում էին, որ Ֆիրդուսում կանգուն մնացած շենքերը սկսելու են ապամոնտաժել։

Այդ դեպքերից անցել է արդեն 7 ամիս, սակայն Ֆիրդուսում դեռ քարացած վիճակ է։ Այնտեղ վիճակը գրեթե նույնն է, ինչ Արամի փողոցում մնացած 3-4 ընտանիքների մոտ, որոնց չեն առաջարկում «մարդկային» պայմաններ։

NEWSPRESS.am-ը շրջել ու զրուցել է Ֆիրդուսի բնակիչների հետ։ Նրանցից ոմանք հասկանալի պատճառներով չցանկացան ներկայանալ, սակայն մեզ տեղեկացրին լուրեր, որոնք ապացուցեցին, թե ինչու Ֆիրդուսում ամեն ինչ դեռ նույնն է։

Փաստորեն, արդեն մի քանի ամիս է, ինչ Ֆիրդուսի բնակիչներին չեն կարողանում համոզել, որ լքեն իրենց բնակարանները։ Մեզ հետ զրույցում բնակիչներից մեկը հայտնեց, որ քառակուսի մետրի համար առաջարկում են 650 ԱՄՆ դոլար, սակայն դա շատ քիչ գումար է։

«Մենք ամբողջ կյանքում ապրել ենք այստեղ՝ կենտրոնում։ Մեր տների համար տալիս են 650 դոլար, սակայն եթե հիմա գնաք ու տեսնեք, թե կենտրոնում կառուցած իրենց տների համար ի՞նչ գումարներ են առաջարկում, ապա կհասկանաք, որ 650 դոլարը՝ քմ-ի համար շատ քիչ գումար է։ Մենք չենք լքի մեր տներն այնքան ժամանակ, քանի դեռ մեզ չեն առաջարկի բարձր գումար կամ լավ բնակարան»։

Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Ռայկոմում գտնվող նորակառույցում առաջարկում են բնակարան, սակայն իրենք չեն համաձայնում։

«Չենք համաձայնվում, քանի որ նորակառույց շենքում ապրելու համար պետք է վճարենք գումար։ Էնտեղ կա անվտանգություն ու էլի ծառայություններ։ Այդ ամենի համար պետք է վճարենք մոտ 30 հազար դրամ։ Ստացվում է, որ մենք մեր կենտրոնի տունը թողնում ենք, գնում քաղաքի ծայրամասն ու ապրում վարձով։ Վարձով է, քանի որ ամեն ամիս 30 հազար դրամ վճարելու ենք անտեղի»։

Բնակիչներից մի քանիսն էլ այնքան էին վրդովված, որ չցանկացան նույնիսկ զրուցել ու միայն հայտնեցին, որ ամեն անգամ գալիս են ու իրենց խաբում։

«Մի քանի անգամ եկել են ու ասել, թե իբր Սերժ Սարգսյանի հրամանն են կատարում ու գործում են իր անունից։ Տարիներ առաջ Սերժ Սարգսյանը մեզ օգնեց, որ մեր տները սեփականաշնորհենք, իսկ հիմա գալիս են, խաբում ու ասում, թե իբր նախագահի հրամանն ենք կատարում։ Այդպես մի քանի անգամ եկան ու տեսան, որ չենք համաձայնվում՝ գնացին»։

Բնակիչները փաստում են, որ քչերն են թողել իրենց բնակարաններն ու գնացել։ Իսկ նրանք, ովքեր թողել ու գնացել են, ապա միանշանակ զզվել են «վերևների մարդկանց» այցելություններից, դրա համար էլ գնացել են։ Ֆիրդուսում վիճակը դեռ քարացած է, սակայն բնակիչները վստահ են, որ «վերևներում» երբ ուզենան, ապա բնակիչներին կհանեն իրենց բնակարաններից։