Բակո Սահակյանը մի շարք հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Քննարկվել են շրջաններում և մայրաքաղաքում իրականացվելիք աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և սոցիալական ապահովության ոլորտներին:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: