Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Մշակույթ

Հայաստանի գրողների միությունը վերածվել է բիզնես կենտրոնի (լուսանկարներ)

Հայաստանի գրողների միության ընտրությունները միշտ էլ անցնում են թեժ ու շատ հաճախ տեղի են ունենում բուռն վեճեր ու քննարկումներ։ Գրողների միության շենքը տրամաբանորեն պետք է ծառայի գրականությանը, սակայն վերջին մի քանի տարում մամուլում ու սոցիալական ցանցերում բուռն քննադատության է արժանանում միությունն ու միության գործելաոճը։ Այդ քննադատություններից պարզ է դառնում, որ ՀԳՄ-ում վիճակը ծանր է։ Շատ հաճախ մի շարք ժամանակակից գրողներ նշում են, որ Գրողների միության մասին խոսելն ավելորդ է, քանի որ այն դադարել է գոյություն ունենալ։

groghneri-miutyun3

Հայաստանի գրողների միությունից «արտագաղթի» առաջին ալիքն սկսվեց 2013 թվականին, երբ մի շարք երիտասարդ գրողներ ու գրականագետներ միությունից դուրս գալու դիմում ներկայացրին։ 2015 թվականին ևս շարունակվեցին բուռն քննարկումները։ Այդ ժամանակ էլ բանաստեղծ, գրականագետ Աշոտ Գաբրիելյանը նշել էր, որ ՀԳՄ-ին անդամակցելն անիմաստ է դարձել` աբսուրդի հասնող անիմաստ: Հասկանալու համար, թե ինչո՞ւ է անիմաստ դարձել Գրողների միությանն անդամակցելը բավական է մեկ անգամ անցնել միության կողքով և հասկանալի կլինի, թե այնտեղ ի՞նչ է կատարվում։

groghneri-miutyun2

ՀԳՄ-ի շենքի դիմաց գովազդային պաստառներ են, ու հետաքրքիրն այն է, որ դրանց մեջ բացակայում են գրողներին ու գրականությանը վերաբերող պաստառները։ Շենքի դիմաց փակցված է թարգմանչական կենտրոնի, փաստաբանական կենտրոնի, «Բոհեմ» թատրոնի, նոտարական թարգմանությունների, օտար լեզուների դասընթացների և այլն կազմակերպությունների գովազդային պաստառներ։ Նույն վիճակն է նաև շենքի ներսում, որտեղ նույնպես գովազդային պաստառներ են փակցված։

groghneri-miutyun

Փաստորեն, ստացվում է այնպես, որ Գրողների միության շենքը վերածվել է բիզնես կենտրոնի, որտեղ վարձով են տրվում տարածքներ։ Շենքում գործում են մի քանի գրական հանդեսներ, որոնք կազմում են շատ փոքր թիվ։ Շենքի 3-րդ հարկը գրեթե ամբողջությամբ տրված է վարձակալության և գործում են զանազան կազմակերպություններ։ Ավելորդ է խոսել նաև «Բոհեմ» թատրոնի մասին, որը վարձակալել է միության դահլիճը։

Իսկ շենքում գրողների, գրականագետների հանդիպելը դարձել է ուրախ երևույթ, քանի որ տարածքում միայն կենտրոնների աշխատակիցներն են։ Գրողների միության նպատակներից է նաև Հայաստանում գրականության զարգացմանը նպաստելը և օգնելը։ Այս համատեքստում պետք է նշել, որ կան մի շարք գրական-երիտասարդական խմբակներ, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում ընթերցողները, երիտասարդ գրողներն ու ուսանողները։

groghneri-miutyun1

Այդ խմբակներից շատերն ունեն տարածքի կարիք, սակայն չունեն բավականաչափ գումար, որ կարողանան վարձակալել տարածք Գրողների միությունում։ Գրական խմբակները գումար չունենալու պատճառով իրենց քննարկումներն անցկացնում են գրախանութներում, հարազատների տանը, իսկ գումար ունեցող բիզնես կենտրոնները վարձակալում են տարածք ՀԳՄ-ում ու զբաղվում բիզնեսով։

NEWSPRESS.am Culture