Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանի հետ կարող է տարածքներ փոխանակվեն
Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. Մակրոն
Քաղաքականություն

Ինքը լիքը գարշոկին նստած՝ երեխայի դատարկ գարշոկն էր վաճառում

«Ես միշտ եմ եղել կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրը, դա կվկայի ԴԱՀԿ-ում իմ աշխատելաոճը»,- ասել է ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:

Հետաքրքիրն այն է, որ արդեն Հայաստանում ոչ ոքի նման արտառոց հայտարարություններով չես զարմացնի, իսկ Միհրան Պողոսյանը պարզապես գլուխգործոց է։ Չմոռանանք, որ Միհրան Պողոսյանը թաղված էր պատվավոր օֆշորային սկանդալներում: Հենց նա էր ժամանակին կոռուպցիոն գործարքների մեջ, իսկ ժամանակ անցավ, ու երևի Պողոսյանին թվում է, որ ժամանակը մոռացության է տալիս կոռուպցիոն մեղքերը։ Եվ եթե նա ժամանակին ոմանց բարեհոգության շնորհիվ բանտ չընկավ, ապա՝ ո՛չ կոռուպցիա, ո՛չ օֆշոր։

Սակայն պետք է հասկանալ Պողոսյանի մտքերը, նա՛ էր դրոշակակիր կոռուցիայի դեմ պայքարում, սակայն նրա պայքարը չգնահատվեց, նրան զրկեցին ԴԱՀԿԾ ղեկավարի պաշտոնից։ Այսպիսի հետաքրքիր բաներ։

Ի դեպ, կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիրն ամեն կերպ շրջանցում է օֆշորը, կոռուցիայի մեջ իր թաթախված լինելը՝ գտնելով, որ դա անցած փուլ է։

Այս ամենը մեկ կողմ, ավելին՝ Պողոսյանը կոռուպցիայի դեմ պայքարի նախագիծ է մշակում․ այս ամենը ողբերգություն կլիներ, եթե կատակերգություն չլիներ։

Բացի Պանամայում գրանցված բազմում-բազմաթիվ բիզնեսներից, դրան է գումարվում նաև «Բանանի արքա տիտղոսը». արդեն քանի տարի է՝ Հայաստան բանանի միակ ներկրողն է։

Նշենք, որ «Քեթրին» ընկերությունը 2005-2007թթ., ներկրելով մոտ 6500 տոնա բանան, «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով, ազատվել է մաքսային վճարի, մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի վճարումից։ Օրենքն այդպես է նախատեսում: Իսկ այդ մաքսային ռեժիմով բանանը ներկրելով` «Քեթրին» ՍՊԸ-ն պարտավոր էր վերամշակումից ստացած ապրանքն արտահանել Հայաստանից: Բայց քանի որ վերամշակում չի եղել, ընկերությունը կեղծ փաստաթղթեր է սարքե՝ իբրև պատրաստել է բանանի յուղ և արտահանել Բահամյան կղզիներ: Քննությամբ պարզվել է, որ վերաարտահանվել է ոչ թե բանանի յուղ, այլ արևածաղկի յուղ: Այս գործարքի արդյունքում «Քեթրին» ՍՊԸ-ն պետությանը չի վճարել 443 711 516 դրամ։ Այն ժամանակ այս գործը ծածկադմփոց արվեց։

Օֆշոր, մենաշնորհ, խարդախություն, հարկերից խուսափում․ այս և հարանման հանցանքների լիքը «գարշոկին» նստած լինելու համար ցանկացած այլ երկրում անձը հավիտյանս հավիտենից կհայտնվեր ճաղերի հետևում, իսկ Հայաստանում նման «գարշոկ» ունեցող անձը «միշտ պայքարում է» կոռուպցիայի դեմ։ Դե իհարկե, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես 2016 թվականին, երբ ինքը դեռ գլխավոր հարկադիր կատարողն էր, մանկական գիշերանոթ հանել աճուրդի: Ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ:

Ի դեպ, Հայաստանի տնտեսական վիճակի մասին ԱՄՆ դեսպանատան զեկույցում նշվում է, որ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը բանանի շուկայում մենաշնորհային դիրք է զբաղեցնում: Միհրան Պողոսյանն ասում է՝ դա ես չեմ։ Կարճ ասած՝ Չապլինի ֆիլմերին արժանի կինոֆիլմ՝ Միհրան Պողոսյանի դերակատարմամբ։

Ինչպես ասում են, ստում է ու աչքը չի թարթում։

NEWSPRESS.am