Այսօր երեկոյան Բաքվից օդանավ է ժամանելու Երևան
Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը. Փաշինյան
COP17. Երևանում որ փողոցներն են փակ լինելու հոկտեմբերի 15-ին և 16-ին. ՆԳՆ-ի հորդորըԿայացել է Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի առանձնազրույցը Զելենսկին պետք է հրաժարական տա. ՄասկԿկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները. «Հրապարակ»Իսրայելի ռազմաօդային ուժերը և բանակը գրոհներ են սկսել Լիբանանի ուղղությամբ
Այսօր Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է
«Պատռելու ենք ձեր դեմքը․․․ ցեղшսպшններ են դրանք»․ Կառավարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Ուսանողական ցույցեր և բախումներ` Ալբանիայում. կան մի քանի տասնյակ վիրավորներԵ՞րբ կսկսվի ձմեռային զորակոչը. «Փաստ»Ադրբեջանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը«Մավրը» կատարեց իր գործը, սպասում ենք հաջորդ «մավրին». «Հրապարակ»Երևան-Արմավիր ճանապարհին 30-ամյա վարորդը «Kia Forte»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել էՍնանկացած նախկին թիկանապահը ուզում է Աբովյանի քաղաքապետ դառնալ․ «Ժողովուրդ»Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Վորոնեժի մարզում գտնվող ռազմական օդանավակայանին Ինչ նվերներ է ստացել Անահիտ Ավանեսյանը. «Հրապարակ»Ինչու են Կոնջորյանի գործողությունների մասին տեղեկություններ ունեցող անձինք այժմ հրաժարվում նրա դեմ ցուցմունք տալուցԱյսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԱդրբեջանը Փաշինյանին ժամանակ է տվել․ «Հրապարակ»ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանՈւժեղները հրաժարվել են գաղտնիության «դոստուպից». «Հրապարակ»ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Շաքի մտած ադրբեջանցու հարազատները հարցազրույց են տվել
Տիրադավների թիմը պառակտվել է. «Հրապարակ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքել
Հասարակություն

«Վիվառո»-ում կրքերը թեժանում են․ Բադալյանների քթի տակ կատարվող խաբեության նոր բացահայտումներ

Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող «Վիվառո» բուքմեյքերական ընկերությունում կրքերը թեժանում են։ Մասնավորապես խոսքը Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Նոր-Նորք համայնքներում տեղակայված մոտ 20 խաղասրահում տիրող բարձիթողի վիճակի մասին է։

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ խաղասրահներում տիրող անկարգությունների մասին մեր հրապարակումը մտահոգության տեղիք է տվել ընկերության հիշյալ խաղասրահների մենեջերների շրջանում։

Մասնավորապես մենեջեր Ամալիկը՝ «Ալավերդցի կթվորուհի» մականունով, ով, ըստ լուրերի, հանդիսանում է նաև մենեջեր Վարդան Մարտիրոսյանի սիրուհին, նեղ շրջապատում խոսել է մեր հրապարակման մասին ու հայտարարել, թե իբր դա իրենց համար ոչ մի եղանակ չի փոխում՝

«վերևներում կասենք՝ հրապարակումը կհանեն»։

Նախ, անկեղծ լինելու համար պետք է նկատել, որ եթե հրապարակումն իսկապես իրենց համար լուրջ նշանակություն չունի, ապա ինչո՞ւ է տվյալ տիկինը շահագրգռված այն հանելու հարցում։ Մյուս կողմից էլ հարց է առաջանում, թե վերևներ ասելով կոնկրետ ո՞ւմ նկատի ունի նա՝ Բադալյանների՞ն, թե՞ իրականում ամեն ինչ կատարվում է Բադալյանների աչքից հեռու և նրանք մտավախություն ունեն, որ ամեն ինչ բացահայտվելու դեպքում, խարդախություններով զբաղվող իրենց «ոհմակը» դուրս կշպրտվի «Վիվառո»-ից։

Ինչևէ․ քանի որ մենք արդեն նշել ենք, որ փոխտնօրեն Արթուր Հակոբյանի և մենեջերներ Վարդան Մարտիրոսյանի ու նրա սիրուհի Ամալիկի խաբեությունների մասին կան էլի տվյալներ, որոնք դեռ կներկայացնենք, ուստի հարկ ենք համարում թվարկել դրանցից ևս մի քանիսը։

Ըստ մեր լուրերի՝ Արթուր Հակոբյանի ընկերը՝ Ռոբը, «Վիվառո»-ի մենեջեր է դարձել հենց Արթուրի թողտվությամբ ու հենց նրա իմացությամբ էլ սկսկել է խաղալ ընկերությունում ու պարտքեր կուտակել։ Մինչդեռ, ինչպես արդեն նշել ենք, ներքին կանոնակարգի համաձայն, մենեջերներն իրավունք չունեն խաղալու։

Բայց դա իր հերթին․ Ռոբը հասցրել է 15 մլն-ի պարտք կուտակել։ Այս պարտքը կուտակվել է աստիճանաբար, ու թեև Արթուրն իմացել է նրա պարտքերի մասին, բայց թույլ է տվել, որ Ռոբը շարունակի խաղալ։ Այսօր Ռոբը երկրում չէ։ Ասում են՝ նա «Վիվառո»-ի վզին է թողել պարտքերն ու հեռացել երկրից, իբր այն մաս-մաս փակելու խոստումով։ Բայց տարին լրանում է, իսկ Ռոբը չկա, կա միայն նրա պարտքը։

Նման ճակատագիր է ունեցել նաև ոմն Հերմինեի կուտակած 6 մլն պարտքը, որը ևս գրվել է սառույցին։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հերմինեն եղել է Արթուրի սիրուհին, ինչի շնորհիվ էլ ստացել է մենեջերի պաշտոնն ու խաղադրույքներ կատարել՝ անընդհատ պարտվելով։ Նրանից ևս այսօր լուր չկա՝ Հայաստանում չէ։

Մեր տեղեկությունների համաձայն, Արթուրի սիրուհիներից հաջորդը Էլիանոռան էր, որ դարձավ մենեջեր և սկսեց դարձյալ պարտքեր կուտակել։ Իսկ «ամենաթարմ»-ը՝ Լուսինեն է, ով 4 տարի աշխատել է դրամարկղի մոտ և դարձել մենեջեր՝ շնոհիվ Արթուրի։ Կարճ ասած՝ ասում են, թե այս տարածքում մենեջեր են դառնում Արթուրի «թևի տակով» անցելով։

Լուսինեն ևս խաղամոլ է։ Այդ մասին նա ինքն էլ երբեք չի թաքցրել։ Ասում են՝ նա նույնիսկ հիմարաբար գլուխ է գովել, թե

«խաղում եմ՝ լավ եմ անում, բոլորն էլ գիտեն, որ խաղում եմ։ Ես Վարդանի ու Ամալիկի մոտիկն եմ, ինձ ոչ ոք ոչինչ չի կարող ասել»։

Հարկ է նկատել նաև, որ Վարդանն ու Ամալիկն էլ խաղում են Նոր-Նորքի 7-րդ զանգվածում տեղեկայված խաղասրահներից մեկում, որտեղ, մեր տեղեկություններով՝ տեսախցիկները հարմարեցված են այնպես, որ միայն իրենք հետևեն խաղասրահում տիրող իրավիճակին։ Իսկ քանի որ նման զգուշավորություն կա, ուրեմ չի բացառվում, որ այնուամենայնիվ խաբեությունն իսկապես տեղի է ունենում Բադալյանների քթի տակ՝ առանց նրանց գիտության։

Ամեն դեպքում հարկ ենք համարում նկատել նաև, որ NEWSPRESS․am-ը, ինչպես ասում են, իր ոչ բոլոր խաղաքարտերն է բացել, ու դեռ կան տվյալներ, որոնց հրապարակմամբ կբացահայտվեն խաղասրահի մենեջերների խարդախությունների ու կամայականությունների նոր արկածները։

Շարունակությունը՝ հաջորդիվ։

Կարդացեք նաև՝

  1. «Վիվառո»-ի փոխտնօրենն ու մենեջերները խաբում են հաճախորդներին՝ հենց Բադալյանների քթի տակ
  2. «Վիվառո»-ի խարդախությունների մասին՝ մանրամասն. ինչու են ապարատներն անջատվում բոնուսի ժամանակ