«Արսենալը» 5։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ․ Հենրիխ Մխիթարյանը դարձավ 3 գոլային փոխանցման հեղինակ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունեց «Էվերթոնին»։ Հանդիպմանն անհամբեր սպասում էին ինչպես հայ, այնպես էլ անգլիացի երկրպագուները, քանի որ հանդիպման մեկնարկային կազմում էին Հենրիխ Մխիթարյանն ու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։
Հանդիպումն անցավ «Արսենալի» բացահայտ առավելությամբ, որն առաջին խաղակեսում գրեթե վճռեց ամբողջ հանդիպման ելքը։
«Արսենալն» անցկացրեց հրաշալի հանդիպում և կարողացավ «Էվերթոնին» հաղթել շատ հեշտ։ Հենրիխ Մխիթարյանն էլ անցկացրեց ֆանտաստիկ հանդիպում, ով կարողացավ դառնալ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Օբամեյանգը։ Աարոն Ռեմսին էլ դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 45 միավոր և մոտեցավ «Տոտենհեմին», սակայն «Տոտենհեմն» իր ակտիվում ունի դեռ 1 հանդիպում։
«Արսենալ» 5։1 Էվերթոն։
Գոլերը՝ Աարոն Ռեմսի (6՛,19՛,74՛), Լորան Կոշելնի (14՛), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (37՛), Դոմինեկ Լեվին (64՛)։