Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են
Միջազգային

Միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները․ Ս․Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցն՝ սիրիական «AL WATAN» թերթին

Ձերդ Գերազանցություն, մեկ տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնական այց կատարեց Հայաստան: Այցի վերջում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր: Ինչպե՞ս եք Դուք գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումն այդ այցից ի վեր:

-Մենք կարևորում ենք Սիրիայի` որպես Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող բարեկամ երկրի հետ հարաբերությունների ընդլայնումը: Հայ-սիրիական հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա և արտացոլում են այն ջերմությունը, որ մեր ժողովուրդները փոխադարձաբար տածում են միմյանց հանդեպ: Շարունակվում են ակտիվ շփումները գրեթե բոլոր ոլորտներում, պարբերական բնույթ են կրում տարբեր փոխայցելությունները: Անցած տարի տեղի ունեցած այցը Սիրիայի նախագահի առաջին այցն էր անկախ Հայաստան, բայց դեռևս 1980թ. Խորհրդային Հայաստան էր այցելել լուսահոգի Հաֆեզ ալ-Ասադը: Նշեմ միայն մեկ փաստ. մոտակա ժամանակներս մեր մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում ավարտին կհասցվի հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի կառուցումը, որը կատարվում է մի խումբ սիրիահայերի նախաձեռնությամբ` Հայաստանի կառավարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Իմ այս այցի ընթացքում էլ մի շարք համաձայնագրեր են ստորագրվելու: Մեր` կառավարություններիս պարտքն է ձևավորել բարենպաստ իրավապայմանագրային դաշտ, որպեսզի մեր հասարակությունները, գիտնականները, գործարարները, երիտասարդները, ճյուղային գերատեսչությունները կարողանան ավելի արդյունավետ շփվել միմյանց հետ:

-Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների բարեկամությունն արտացոլվում է երկու երկրների ղեկավարության գործունեության մեջ: Ինչպե՞ս պետք է փոխանցել այդ դրական ներուժը տնտեսական և քաղաքական դաշտ:

Երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական տասնյակ փաստաթղթերն ու բարձր մակարդակի շփումներն ամուր հիմք են ստեղծել Երևանի և Դամասկոսի միջև սերտ հարաբերություններ զարգացնելու համար։ Մենք տրամադրված ենք շարունակելու աշխատանքները` էլ ավելի ամրապնդելու և խորացնելու հայ-սիրիական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում: Վստահ եմ, որ նույնանման հաստատակամություն առկա է նաև մեր սիրիացի գործընկերների մոտ: Ակտիվորեն աշխատում է միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա ընթացքում: Լուրջ ծրագրեր կան էներգետիկայի, բնապահպանության, սեյսմոլոգիայի, առողջապահության, կապիտալ շինարարության, գյուղատնտեսության, ոռոգման համակարգերի և այլ ոլորտներում: Վստահ եմ, որ հայ-սիրիական համագործակցությունը հաջողությամբ շարունակելու է վերընթաց զարգանալ:

-Ձերդ Գերազանցություն, այցի ընթացքում Դուք նաև կլինեք Հալեպում և Դեյր Զորում: Ի՞նչ կուզենայիք այդ կապակցությամբ փոխանցել Սիրիայի և Հայաստանի քաղաքացիներին:

Այսօր աշխարհում շատ են խոսում քաղաքակրթությունների երկխոսության, հանդուրժողականության մասին: Սիրիայում մեր երկու ժողովուրդների ներկայացուցիչներն առանց երկար քննարկումների` գործնականում ստեղծեցին մահմեդականների և քրիստոնյաների համակեցության մի այնպիսի ներդաշնակ օրինակ, որը կարող է օրինակելի լինել աշխարհի` հանդուրժողականության բոլոր ջատագովների համար: Այս բարի ավանդույթները մեր ժողովուրդների ընդհանուր հարստությունն են, դրանք պետք է պահպանենք և փայփայենք:

Ես իմ բոլոր արտասահմանյան այցերի ժամանակ ձգտում եմ հանդիպել հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին: Պատմության դաժան քմահաճույքով ձևավորված Սփյուռքը կարևոր օղակ է, որը կապում է հայկական քաղաքակրթությունն աշխարհի այլ ժողովուրդների, հասարակությունների, պետությունների հետ: Հագամանքը, թե ինչպես են ընկալվում Սփյուռքի մեր հայրենակիցներն այն երկրներում, որոնց քաղաքացի են հանդիսանում, պայմանավորում է, թե ինչպես կընկալվի Հայաստանը, հայ ժողովուրդն ընդհանրապես:

Իհարկե, ես չէի կարող այցելել Սիրիա և չլինել հայկական Սփյուռքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ զբաղեցնող Հալեպում և Դեյր Զորում: Ես այցելելու եմ այդ շրջաններ` մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու մեր սիրիացի քույրերին և եղբայրներին, նաեւ ոգևորելու մեր հայրենակիցներին` լինելու բարեկամ Սիրիայի արժանապատիվ և հարգված քաղաքացիներ:

-Ձերդ Գերազանցություն, ի՞նչ ազդեցություն կունենա Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևի ընդունումը հայ-թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացի վրա:

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, և, արդյոք, ճանաչելով ցեղասպանությունը` որևէ երկիր չի՞ վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: Ես պատասխանում եմ, որ կան բազմաթիվ երկրներ, որոնք այդ հարցում փաստերի ներկայացման կարիք չունեն, քանի որ այդ երկրները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեն սեփական հսկայական արխիվներ:

Ինչ վերաբերում է ցեղասպանությունը ճանաչելով անվտանգությանը վնասելու մտավախությանը, ապա դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության և արժեքային համակարգի միջև: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա: ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող բանաձևն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարևոր համարենք:

Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ-թուրքական հարաբերություններն առանց որևէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տևի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձևեր ընդունող պետությունների թիվը:

-Ձեր ելույթներում հաճախ եք անդրադարձել Հայաստանի շրջափակման խնդիրներին` նշելով, որ այն սահմանափակում է Հայաստանի տնտեսության զարգացումը: Ո՞րն է թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար:

Այն մեծ է՝ հաշվի առնելով թե՛ տարանցիկ ուղիների սակավությունը, թե՛ Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը: Լինի դա արդյունաբերության, առևտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջև առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաև այլ երկրների, այդ թվում` Սիրիայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով:

Բայց, կարծում եմ, որ այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ: Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարևան պետություններին, այլև հակասում է ՄԱԿ-­ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում և միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական Միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարևան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ:

-Նախագահ Բաշար ալ-Ասադը մի շարք մայրաքաղաքներում, նաև Երևանում, խոսել է տարածաշրջանի երկրների միջև համագործակցության իր տեսլականի մասին` հատուկ նշելով Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաև, բնականաբար, Սիրիան: Ձեր կարծիքով, որո՞նք են այդ տեսլականի իրագործմանը խոչընդոտող հանգամանքները: Ի՞նչ լուծումներ կարելի է գտնել դրան հասնելու համար:

Ես միանգամայն ընդունում եմ իմ գործընկերոջ` Նախագահ Ասադի այդ ազնիվ տեսլականը: Նա հեռուն նայող քաղաքական գործիչ է, ով սիրում է իր երկիրը և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում իր հարևանների ու բարեկամների հանդեպ: Հայաստանը մշտապես հանդես է եկել տարածաշրջանային համագործակցության օգտին: Մենք համարում ենք, որ առկա խնդիրները լուծելու միակ ձևը բանակցային սեղանի շուրջ դրանք քննարկելն ու լուծումներ գտնելն է: Երկրների միջև կարող են լինել հակասություններ և տարաձայնություններ, բայց համագործակցությունը դրանց հարթման լավագույն միջոցն է:

Մենք կողմ ենք` դիմելու համագործակցության կոնկրետ քայլերի` հստակեցնելու այն բնագավառները, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն և շահագրգռություն առաջացնել: Միայն այդ ձևով է հնարավոր դանդաղ, բայց վստահորեն ճանապարհ հարթել դեպի բարդ և մեծ հարցերի լուծումը:

-Ձերդ Գերազանցություն, իսկ ինչպե՞ս է պաշտոնական Երևանը գնահատում իրավիճակը Մերձավոր Արևելքում: Ո՞րն է, ըստ Ձեզ, դեպի խաղաղություն և կայունություն տանող ճանապարհը:

Հայաստանը մշտապես ուշադիր է եղել բարեկամ արաբական երկրների և մասնավորապես` Սիրիայի դիրքորոշումների նկատմամբ: Հայաստանը կողմ է բոլոր հակասությունները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն և մշտապես դատապարտել է բռնի գործողությունները, մարդու իրավունքների խախտումները, քաղաքացիական բնակչությանը կոլեկտիվ պատժի ենթարկելու փորձերը, ահաբեկչությունը: Մենք պաշտպանում ենք Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` անկախ պետություն ստեղծելու միջոցով, ինչը երաշխավորված է ՄԱԿ­-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով:

Լիահույս ենք, որ Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում ներգրավված բոլոր կողմերը` թե՛ պաղեստինա-­իսրայելական, թե՛ սիրիա­-իսրայելական ուղղություններով կգտնեն համապատասխան ներուժ բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու եւ հարթելու տարաձայնությունները: Մարդկային հազարավոր կյանքեր և քանի սերունդների խաղաղ ապրելու իրավունքը խլած այս հակամարտությունը պետք է կարգավորվի:

Մենք այդ հարցում ավելի քան շահագրգիռ ենք: Նախևառաջ, այս տարածաշրջանում բնակվում են մեր բազմաթիվ քույրերն ու եղբայրները: Բոլոր երկրներում առկա են ստվար հայկական գաղթօջախներ, կրթական, մշակութային և հոգևոր հաստատություններ: Դրանց թվում կարևոր տեղ է զբաղեցնում Երուսաղեմում գտնվող Հայոց պատրիարքարանը, որն առանձնահատուկ նշանակություն ունի հայերիս` քրիստոնեությունն առաջինը պետական կրոն հռչակած ժողովրդի համար: Մեր անմիջական շահերից է բխում, որ վերականգնվի այդ սրբազան վայրին վայել խաղաղությունն ու վեհությունը:

-Դուք բազմիցս նշել եք, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղ բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումների վրա: Ո՞րոնք են այդ զիջումները Հայաստանի պարագայում:

Ես միշտ նշել եմ, որ որևէ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է լուծում փնտրել դրանց դրդապատճառների եւ ոչ թե հետևանքների տիրույթում: Այլապես դա նույնն է, ինչ հիվանդությունը բուժելու փոխարեն փորձել վերացնել դրա դրսևորումները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տասնամյակների անարդարությունն ու ճնշումները փորձեց հանգուցալուծել իրավական ճանապարհով` ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի շրջանակներում: Դրան հակադրվեց բռնի ուժ, այդ ժողովրդին բնաջնջելու փորձ: Սկսվեց տարիներ տևած, ծրագրված ռազմական գործողություն Արցախի դեմ. օրական հարյուրավոր ռումբեր էին նետվում Ստեփանակերտի վրա:

Դրան ի պատասխան` Արցախի ժողովուրդը կարողացավ համախմբվել և պաշտպանել իր հայրենիքը, սրբավայրերը, կանանց, երեխաներին և ծերերին: Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձևավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր:

Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ոչ բնակեցվում և ոչ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին: Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, և պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները: